«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը առաջին հերթին պետք է հիմնվի համազգային երազանքների ու տեսիլքների վրա, ինչպես իր ժամանակին ասել է աշխարհահռչակ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը. «երևակայությունն ավելին է, քան գիտությունը»: Նույնիսկ Աստված-մարդ հարաբերություններում առանցքային նշանակություն ունի մարդու տեսիլքն ու երազանքը ներկայի և գալիքի հետ կապված, որն աստվածային նախախնամության իրագործման կարևոր գործոններից է:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» պետք է հիմնվի մեր ազգային գաղափարախոսության, պատմության, քրիստոնեական հավատքի և ընտանեկան արժեքների վրա: Շարժման հիմքը և նպատակը պետք է լինի Հայաստանը` հայաստանակենտրոն գաղափարով և հայահավաք շարժումով: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման ազգային գաղափարախոսության խորհրդանիշերը կարող են դառնալ Արարատ լեռը, Արաքս գետը և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը:
Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանում և Սփյուռքում հայության ամենաառանցքային խնդիրները և բոլոր միջոցներն ուղղել դրանց լուծմանը: Անշուշտ դրանք հիմնականում կվերաբերեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, տնտեսության և գյուղատնտեսության արդիականացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի, կրթության, գիտության և առողջապահության զարգացմանը:
Հայության նյութական, մարդկային և այլ հնարավորությունները հարկավոր է ուղորդել Հայաստանի ԲՈՒՀ-երում և համապատասխան ինստիտուտներում ֆիզիկայի, քիմիայի, թվային և նանոտեխնոլոգիաների, կենսաբանության ու երկրաբանության զարգացմանը:
Երիտասարդների համար գրավիչ դարձնելու նպատակով մեխանիզմներ մշակել ուսման վարձի, կացարանի, աշխատատեղի ապահովման, կրթության և գիտության բնագավառում աշխարհի լավագույն համալսարաններում ու գիտական կենտրոններում ուսման և գիտելիքի ամբարման հնարավորությունների ստեղծման, լավագույն մասնագետներին բարձր աշխատավարձով ու բնակարանով ապահովման համար:
Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, վերը նշված բնագավառներում գործող հայազգի ու հայերի բարեկամ ժողովուրդներից բաղկացած մասնագետների հավաքագրել և Հայաստանում այդ ոլորտները զարգացնելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական ձեռքբերումները Հայաստան տեղափոխելու և կիրառելու համար:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի ամրապնդման նպատակով պետք է նպաստի Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, բոլոր հնարավոր միջոցներով աջակցի Հայաստանի պաշտպանական համակարգի արդիականացմանը:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցելով` արդիականացնի Հայաստանի կրթական և գիտական միջավայրը: Սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնի թիրախային սկզբունքներով` կիրառելով զարգացած երկրների փորձը:
Մշակույթի ասպարեզում առանցքային դարձնի մոռացության մատնված ազգային ավանդությունների, ժողովրդական սովորույթների, մանկապատանեկան խաղերի վերակագնումն ու հանրայնացումը, կրոնական տոներին զուգահեռ ժողովրդական ավանդությունների պահպանումը, հայկական խոհանոցի հանրայնացումը, ինչպես նաև կրթական, գիտական, մշակութային ու սոցիալական ոլորտներում ներդնի զարգացած երկրների փորձը:
Հետևողական, ծրագրավորված, հիմնարար ու հաստատակամ սկզբունքով գործելով` նշված բնագավառները հիմք կհանդիսանան զարգացող գիտակրթական, առողջապահական, անվտանգային, ժամանակակից տնտեսական և գյուղատնտեսական, ազգային ավանդություններով և բարձր կենսամակարդակով ապրող երկրի:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը իր առջև դրած նպատակներն ու ծրագրերն իրակականցնելիս պետք է համագործակցի պետական համակարգի, Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների, Սփյուռքում գործող ավանդական հաստատությունների, ինչպես նաև անհատ գործիչների հետ:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը արդյունավետ աշխատանքի շնորհիվ կվաստակի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության վստահությունը և կդառնա համահայկական ազդեցիկ շարժում, որը ոչ միայն կհամագործակցի պետական, կրոնական և հասարակական հաստատությունների հետ, այլև նշված բնագավառների ղեկավարների և առաջնորդների համար կդառնա ուղորդող, վերահսկող, աջակցող, հավասարակշռող շարժում:
Պետական և ազգային կյանքին վերաբերող ֆորսմաժոռային իրավիճակներում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը կդառնա կայունացնող, ներազգային կյանքում հաշտեցնող և ազգային վտանգները չեզոքացնող ուժ:
Շարժումը կարող է Հայաստանի և Արցախի անվտանգության և զարգացման նպատակով համագործակցել արևմուտքի, արևելքի ազդեցիկ պետությունների և միջազգային կազմակերպությունների ու անհատների հետ, ապահովի տարածաշրջանի անվտանգությունը, զարգացումը և կայուն փոխհարաբերությունները Հայաստանի բարեկամ և հարևան երկրների հետ:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը հայության անցյալի հիշողությունից և պատմական դառը փորձությունից ելնելով, կատարի հայության ցեղասպանության և հայրենազրկության պատճառների խորը ուսումնասիրություն, տարբեր պետությունների ու ազգերի հետ մեր փոխհարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ միասին կարգավորի` ելնելով այդ ամենի ուսումնասիրության արդյունքներից:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժումը համակիրների և գաղափարակիրների հետ քննարկում- հանդիպումներից բացի, որտեղ գեներացվում են արժեքավոր գաղափարներ ու առաջարկություններ, արդեն ժամանակն է, որ նշված 15 ուղղություններով գործադիր մարմնի կողմից քայլեր կատարվեն ըստ ոլորտների և անհրաժեշտության դեպքում հանրայնացվեն, որպեսզի համակիրները թե հայաստանում և թե Սփյուռքում տեսնեն շոշափելի և արդյունավետ գործունեություն ու դրսևորեն ակտիվ մասնակցություն «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման ծրագրերին:
Էդվարդ Մ․, Հայաստան
Signatory
Being Armenian is not only a wish, but also a duty.
Convention Participant
1. When building alliances, it is important to develop different scenarios and understand their peculiarities, so it will be possible to flexibly switch from one to another.
2. Economically strengthen and develop Artsakh, ensure security
3. Artsakh have many opportunities in dipital sphere(IT)
4. Smart businesses and investing in startups is important in long-term prospective
5. Important to collaborate and import human resources to Armenia and Artsakh from Diaspora
David A., Armenia
Signatory
Կազմակերպել ճամբար տեխնիկական ոլորտի մարդկանց շրջանակում։ Կազմակերպել ճամբարի ընթացքում կազմակերպել սեմինարներ կապված գիտության կամ նորագույն տեխնոլոգիաների խնդիրների, նորարարությունների ստեղծման և այն բիզնեսի վերածելու ճանապարհների մասին։ Կազմակերպել խմբային մրցույթ «լավագույն արտադրանք» գաղափարով և հաղթող խմբին կամ խմբերին աջակցել այն կյանքի կոչելու համար պայմանով, որ իրագործվի Հայաստանում կամ հայկական անվան տակ։
Հարութ Վ․, Հայաստան
Signatory
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախ և առաջ հոգեբանորեն փորձում է վերականգնել հույսը, որ յուրաքանչյուր հայ ունի հնարավորություն գործելու, ճիշտ ընտրված թիմը, էլ ավելի է ներշնչում վստահություն, որ յուրաքանչյուրս կարող ենք գործել: Ինձ որպես արցախցու, մտահոգում է Արցախի և Հայաստանի կապը, և 15 նպատակներից, ամենաշատը կենտրոնացած եմ այդ կետի վրա:
Լուսինե Ս․, Հայաստան
Signatory
Անհատական է մոտեցումը, երբ խոսքը վերաբերում է ինքնության պահպանությանը։ Մեծապես ծնողի որոշումից է կախված՝ իր երեխան կխոսի՞ հայերեն, թե՞ ոչ։ Կարևոր է կիրակնօրյա դպրոցի դերը և երիտասարդական զանազան միությունների առկայությունը։ Համայնքների դերը նույնպես կարևոր է։ Պետք է ճիշտ ուղղորդել երեխաներին։
Համաժողովի մասնակից
ՀՀ-ում դպրոցներն ու մանկապարտեզները պիտի առաքելություն ունենան՝ քաղաքացի ձևավորել։
Համաժողովի մասնակից
We need to develop minimal and maximal concepts and programs. The minimum is the preservation and evaluation of the existing state. The maximum is that which can be reached in principle and can be achieved in practice.
Convention Participant
Կարելի է հեռավար կերպով հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել։ Կենտրոնը լինի Երևանը, որտեղից դասեր կանցկացվեն տարբեր երկրներ համար։ Տարիներ անց արդյունքները տեսանելի կլինեն, լեզվին զուգահեռ մշակույթը ևս կփոխանցվի։