Առանց թերագնահատելու թիմերի կատարած աշխատանքները, փորձեմ լրացում անել, (եթե ընդունելի է) գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ: Առաջնորդվելով բազմամյա տարիների աշխատանքային փորձից, հմտություններից ու ձեռքբերումներից առաջարկում եմ. ռազմավարական քայլերի գերակա նախաձեռնություններ սյունակում կամ մեկ կետ ավելացնել, կամ ցանքատարածությունների վերամշակում տողում ավելացնել՝ զարգացնել փոքր հողակտորների մշակության առաջավոր, ճկուն և շարժուն տեխնոլոգիաներ: Մշակաբույսերի ցանկակազմի դիվերսիֆիկացիա բարձրարժեք տեսականիով (հատկապես յուղատու, եթերայուղատու, համեմունքային բույսեր), հիմնավորելով փոքր ծավալ մեծ արժեք կարգախոսով:
Գնել Մ․, Հայաստան
Соавтор инициативы
Առաջարկում եմ ցեղասպանության թանգարանում բացել ցուցասրահ,որտեղ կներկայացվեն ազգությամբ հայ գյուտարարները, որոնց գյուտերն ունեցել են համաշխարհային նշանակություն (МРТ, բանկոմատ, Նոր տարր..․ դրանք շատ են)։ Ինֆորմացիան լինի վիքիփեդիայի հղմամբ։ Պետական,պաշտոնական այցերի ժամանակ արարողակարգով նախատեսել այցելություններ նաև նշված ցուցասրահ, ինչը կօգնի ցույց տալ աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունը համամարդկային ողբերգություն ու կորուստ է նաև այն առումով, որ մազապուրծ հայերն ինչեր են ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում և ինչեր կարող էին ստեղծել։ Սա նաև հնարավորություն կտա բարձրացնել մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը, ինչի կարիքն այսօր ունենք բոլորս։
Արգամ Ց․, Հայաստան
Соавтор инициативы
It is not necessary to say that there is no trust; it is necessary to create structures that will support and contribute to the strengthening of Armenia-Diaspora trust.
Convention Participant
We have a problem with spreading information about the opportunities available in Armenia among the Diaspora. It is not enough to say, “It is good here, come enjoy it.” You should also go and present everything specifically.
Convention Participant
Ո՞վ է հայը։ Շատ լայն պիտի նայենք այդ հարցի պատասխանին։ Ով իրեն հայ է համարում, մենք պետք է ընդունենք, որ նա հայ է։ Օրինակ՝ ընտանիքի մի մասը հայ է կամ հատուկ հետաքրքրություն ունեն հայկականի հանդեպ, ուրեմն՝ հայ են։
Համաժողովի մասնակից
Ունեմ որոշ հարցեր և առաջարկություններ, որոնք կցանկանայի ներկայացնել համանախաձեռնողների ուշադրությանը: Մասնակցել եմ 20.07.2021թ. կայացած հանդիպմանը, սակայն ճիշտ գտա նկատառումներս գրավոր ներկայացնել:
1. Արդյո՞ք 15 նպատակների շրջանակը և կառուցվածքը փոփոխության ենթակա չէ: Մասնավորապես, եթե հնարավորություն կա իրականացնելու առանձին շտկումներ, ինձ թույլ կտամ ներկայացնելու հետևյալ նկատառումները.
Որպես մեկ ընդհանուր նպատակ՝ միավորել 5-րդ (Հայաստան-Սփյուռք միասնականություն) և 6-րդ (Ուժեղ Սփյուռք) նպատակները,
Որպես ընդհանուր նպատակ դիտարկել նաև կրթությանն ու գիտությանն առնչվող նպատակները, քանի որ այդ բնագավառները փոխկապակցված և պայմանավորված են մեկը մյուսով,
Կարծում եմ, որ կարելի է միավորել նաև 12-րդ (Ողջամիտ կառավարում) և 15-րդ (Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում) նպատակները մեկ ընդհանուր՝ «Կառավարման արդյունավետ համակարգեր» նպատակի տակ.
Վերջապես, շատ կարևոր և լուծման կարոտ հիմնախնդիր է հանրապետության զարգացման բազմակենտրոն համակարգի ձևավորումը և տարածքային համաչափ զարգացումը, քանի որ դրանով է պայմանավորված երկրի բոլոր տարածաշրջաններում կյանքի որակի և ծառայությունների հասանելիության համադրելի մակարդակների ապահովումը: Ճիշտ է, այդ նպատակին կարելի է հասնել տարիների և նույնիսկ տասնամյակների նպատակաուղղված գործողություններով, որոնց արդյունքները կարող են անմիջականորեն տեսանելի չլինել, սակայն կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի ճիշտ թիրախավորվեն և երկարաժամկետ արդյունքներ ունենան տարբեր ներդրումային ծրագրերը:
Ելնելով վերը շարադրվածից, առաջարկում եմ նպատակների մեջ ներառել նաև հանրապետության տարածքային կազմակերպման բազմակենտրոն համակարգի ձևավորումը և տարածքայի համաչափ զարգացումը:
Այլապես, Հայաստանի Հանրապետությունը՝ իր հատակագծային ներկայիս կառուցվածքով, ի զորու չէ կայուն զարգացման նախադրյալներ ստեղծել:
2. Հաջորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, առնչվում է հանդիպումների և քննարկումների ձևաչափին: Առաջարկում եմ դրանք կազմակերպել հետևյալ սկզբունքներով.
· Կազմել քննարկումների կամ կլոր սեղանների կազմակերպման նախնական ժամանակացույց՝ առանձին նպատակների վերաբերյալ օրակարգային հարցերով և այն հրապարակել նախաձեռնության կայքում,
· Տարբեր նպատակներին առնչվող մասնագիտական շրջանակներից հավաքագրել նրանց առաջարկությունները և նկատառումները օրակարգերում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
· Ստացված առաջարկությունների հիման վրա ձևավորել հանդիպման ձևաչափը և որոշել քննարկման մասնակցների շրջանակը, ապա էլեկտրոնային փոստով նրանց տեղեկացնել հանդիպման օրվա, ժամի, տեղի, մասնակիցների և աշխատակարգի մասին:
Կարծում եմ, որ նման ձևաչափն ավելի լավ պայմաններ կստեղծի միասին խորհելու համար:
Սարգիս Թ․, Հայաստան
Соавтор инициативы
Ծնելիության թվի նվազումը և արտագաղթի հիմնական պատճառները կապված է անվտանգային հարցերի, անարդարության մթնոլորտի և սոցիալական վատ վիճակի հետ։
Համաժողովի մասնակից
Only the state can unite the efforts of all Armenians, regardless of party, place of residence, and other circumstances. No public organization is able to do that. Our unification should be through the state mechanism. There is no other option.
Convention Participant
Ցեղասպանության հիշողությունը բերում է կարեւոր անվտանգային ընկալման։ Միասնական ընկալում պետք է ձեւավորել սրա մասին՝ Հայաստան-Սփյուռք ընդգրկմամբ։ Այսօր դեռ կա ընկալում, որ հայաստանցիները չգիտեն՝ ինչ է Ցեղասպանությունը։
Համաժողովի մասնակից
Այս քննարկումները պետք է իրականացվեն մարզերում, որպեսզի հասկանանք մարզում բնակվողի խնդիրներն ու պատճառները։ Խնդիրները լուծելուց հետո մարզերում կավելանա ծնելիությունը, որը մեր ազգային անվտանգության խնդիր է։
Համաժողովի մասնակից
Սփյուռքի զավակի համար Հայաստանը նորոգվելու տեղ է։ Սփյուռքը սնվում է հայրենիքից, որքան էլ որ հիմա այն նվաստացած ու խեղճացած լինի։
Համաժողովի մասնակից
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախ և առաջ հոգեբանորեն փորձում է վերականգնել հույսը, որ յուրաքանչյուր հայ ունի հնարավորություն գործելու, ճիշտ ընտրված թիմը, էլ ավելի է ներշնչում վստահություն, որ յուրաքանչյուրս կարող ենք գործել: Ինձ որպես արցախցու, մտահոգում է Արցախի և Հայաստանի կապը, և 15 նպատակներից, ամենաշատը կենտրոնացած եմ այդ կետի վրա: