Սփյուռքի անվստահության խնդիրը գալիս է Հայաստանից, Հայաստանը պետք է սկսի օգնել Սփյուռքին, դա կբերի փոխադարձ վստահության։
Համաժողովի մասնակից
We must continue to educate. Education will provide us with distinct abilities so that we can respond correctly and quickly to the changing situation and advance our interests.
Convention Participant
Ես միգուցե չկարողանամ ապրել Հայաստանում, բայց որպես հայ իմ պարտականությունն է իմ մասնագիտական գիտելիքներն ու անձնական ռեսուրսներն ուղղել ի նպաստ Հայրենիքի։
Համաժողովի մասնակից
Ես ունեմ գաղափար, որը չնայած երիտասարդ տարիքիս, մշակել եմ երկար տարիներ համայնքային զարգացման ոլորտում աշխատելուց հետո։
Գաղափարս կամ եթե կուզեք գաղափարախոսությունս անվանել եմ Սոց. Կապիտալիզմ, քանի որ համարում եմ այն սոցիալիզմի և կապիտալիզմի լավագույն կողմերի միքս։
Եթե կարճ ներկայացնեմ բուն էությունը այն մոտավորապես հետևյալն է.
մենթորների աշխատանքի արդյունքում, ձևավորված համայնքային ակտիվ խմբերի միջոցով, գեներացնել իրենց համայնքի համար լավագույն սոցիալական ձեռնարկության տարբերակը որը ստեղծում է արտադրանք։
Հիմնել այդ ձեռնարկությունները ներդրմամբ կամ բարեգործական հիմունքներով: Սոցիալական ձեռնարկությունը կղեկավարի Համայնքային ակտիվ խմբի կողմից նշանակված մարդը, ձեռնարկությունում պարտադիր կերպով կհրավիրվեն աշխատանքի սոցիալապես անապահով աշխատունակ անձինք, ովքեր ստանում են նպաստ: Գործարանի արտադրանքը պետք է ուղղված լինի Հայաստանի ինքնաբավությանը, իսկ եթե արտադրվում է ավելի շատ քան Հայաստանում սպառվում է, պետք է արտահանվի և վաճառվի սփյուռքի հայաշատ քաղաքներում։ (Ծիրանի օրինակը*)
Վաճառքից գոյացած գումարի մեծ մասը պետք է աշխատողները ստանան որպես աշխատավարձ, ինչը ևս մեկ ներարկում կլնի դեպի տնտեսություն (քանի որ քիչ ծախսող մարդիկ ավելի շատ կծախսեն, պետությունը ոչ միայն շահութահարկ կստանա արտադրանքի վաճառքից ու եկամտահարկ աշխատավարձերից, այլև կմեծանա այլ տնտեսվարող սուբյեկտների շահույթն ու հետևաբար հարկերը)։:
Սոցիալական ձեռնարկության շահույթի մյուս մասը ՀԱԽ-ի տնօրինմամբ ուղղվելու է տվյալ համայնքի զարգացմանը, որում աշխատում է այդ ձեռնարկությունը։
* Ծիրանի օրինակը նախորդ տարի հայկական ծիրանի առաջ փակվեցին Ռուսաստանում գտնվող շուկաները, սակայն Մոսկվայի հայերի միահամուռ ուժերով այդ մեծ քանակությամբ ծիրանը շատ արագ իրացվեց, սա ցույց է տալիս հայկական սփյուռքի հսկայական ներուժը, որը պետք է օգտագործել ոչ միայն բարեգործական գումարներ ներգրավելով, այլ նաև հայկական արտադրության ապրանքներ գնելով, որը կկազմի սփյուռքահայի ընդհանուր ծախսերի 40-60 տոկոսը։
Այս գործողությունները ընդամենը մի քանի տարում տնտեսական լուրջ վերելքի կբերեն Հայաստանի տնտեսությունը, սփյուռքի գումարները կծախսվեն նպատակային, ունենալով տնտեսական ինքնաբավություն Հայաստանը կվարի առավել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, կմեծանան հարկային եկամուտները, կհաղթայարվի աղքատությունը։ Համայնքային ակտիվ խմբի անդամները կկրթվեն։
Հայկ Դ․, Հայաստան
Signatory
Այս քննարկումները պետք է իրականացվեն մարզերում, որպեսզի հասկանանք մարզում բնակվողի խնդիրներն ու պատճառները։ Խնդիրները լուծելուց հետո մարզերում կավելանա ծնելիությունը, որը մեր ազգային անվտանգության խնդիր է։
Համաժողովի մասնակից
Հրաշալի գաղափար` համախմբվել Հայաստանը հզորացնելու շուրջ և շոշափելի արդյունք ստանալու համար` հատկապես կրթության բարելավմանը պիտի ուշադրություն դարձնենք։ Հզոր է այն պետությունը, որի քաղաքացին գիտակ է իր ոլորտում, իր մասնագիտության մեջ։ Ինքս կրթական ոլորտում արդեն 12 տարի է մասնագիտական արագացված դասընթացների միջոցով` ՀՀ աշխատաշուկան համալրում եմ որակյալ, մրցունակ կադրերով։ 44օրյա պատերազմից հետո բազմաթիվ հայորդիներ, հաշմանդամության տարբեր աստիճան ստացած իրենց կյանքի ուղին և ապագան չեն կարողանում պլանավորեն։ Արտ Հաուս ուսումնական կենտրոնում նրանցից շատերին պատիվ ունեցանք դասավանդելու և փորձում ենք աշխատատեղի հարցում օգնել, բայց խնդիրն ավելի գլոբալ է, և ձեր, մեր բոլորի ուժերի մոբիլիզացիայի կարիքը կա։ Այդ սերունդն է, որ պիտի ապրեցնի ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ և հակառակը։
Լիլիթ Կ․, Հայաստան
Signatory
Առաջարկում եմ ցեղասպանության թանգարանում բացել ցուցասրահ,որտեղ կներկայացվեն ազգությամբ հայ գյուտարարները, որոնց գյուտերն ունեցել են համաշխարհային նշանակություն (МРТ, բանկոմատ, Նոր տարր..․ դրանք շատ են)։ Ինֆորմացիան լինի վիքիփեդիայի հղմամբ։ Պետական,պաշտոնական այցերի ժամանակ արարողակարգով նախատեսել այցելություններ նաև նշված ցուցասրահ, ինչը կօգնի ցույց տալ աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունը համամարդկային ողբերգություն ու կորուստ է նաև այն առումով, որ մազապուրծ հայերն ինչեր են ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում և ինչեր կարող էին ստեղծել։ Սա նաև հնարավորություն կտա բարձրացնել մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը, ինչի կարիքն այսօր ունենք բոլորս։
Արգամ Ց․, Հայաստան
Signatory
It is necessary to clearly understand what the recognition of the Armenian Genocide gives us, Armenians.
Convention Participant
Սյունիքում արևային էներգետիկան շատ թույլ է, չնայած ունի մեծ պոտենցիալ աշխարհագրական դիրքից ելնելով:
Հարց առաջարկ՝
Հնարավո՞ր է արդյոք արևային էներգիայի համակարգերը տեղադրել լիզինգային մեթոդով շահառուի հետ կնքելով համապատասխան պայմանագիր։ Այս մեթոդով շահառուները ստիպված չեն լինի մեծ գումար ներդնելու արևային համակարգեր տեղադրելու համար, իսկ ավելացած էներգիան կարելի է վաճառել ՀԷՑ-ին։ Ներքին շուկայում կնվազի ՀԷԿ, ՋԷԿ և այլ էներգիա արտադրող կառույցներից պահանջարկը և զուգահեռաբար կավելանա արտահանման ծավալը, որը կարող ենք նաև փոխանակել Իրանի Իսլամիստական Հանրապետության հետ բնական գազով։
Արամ Գ․, Հայաստան
Signatory
Հայաստանում ցանկացած ոլորտում պետք է ներգրավված լինեն Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող փորձագետներ։
Համաժողովի մասնակից
It should be organized so that people who have achieved success abroad in the field of business, science, or culture can return and do their work in Armenia.
Convention Participant
Այսօր սփյուռքում հայ ուսուցիչների մեծ բաց կա։ Ֆրանսիան ֆրանկոֆոնիայի համակարգն ունի, մենք էլ կարող ենք ստեղծել մի այնպիսի կազմակերպություն, որը, տարբեր երկրներում տեղական պայմաններից օգտվելով, ոչ միայն մտածի ստրատեգիայի մասին, այլև միջոց լինի ուսուցիչներ առաջարկելու համար։