Վերջին տարիներին, հատկապես 44օրյա պատերազմից հետո, աշխարհի տարբեր անկյուններում հայերի հանդիպման խոսակցությունները, մտահոգությունները ուղղված են հայ ազգի անվտանգության, զարգացման, ապագային նվիրված խորհումներով, քննարկումներով։ Հայ ժողովրդի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման համար ստեղծվում են տարբեր տնտեսական, քաղաքական միություններ, որոնք նպատակ ունեն ապահովել հայ ազգի հետագա զարգացումը՝ տնտեսական զարգացման հրաշքի հասնել այլ փոքր պետությունների օրինակով: Այդպիսիններից են՝
• Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից ստեղծված «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»,
• Վահե Կարապետյանի «Pan Armenian Unity» միությունները։ Այս հայորդիները ձգտում են միավորել հայերին ամբողջ աշխարհում՝ դիմակայելու ներկա դժվարություններին և ստեղծել հիմքեր տնտեսական կտրուկ զարգացման համար։ Քաղաքական ոլորտում Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կողմից կազմակերպվել է Համահայկական Վերնախորհուրդ (Senat), որը զբաղվում է ՀՀ-ի արտաքին հարաբերություններով, գլխավոր նպատակ ունենալով՝ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22 կայացրած «Իրավարար վճռի» իրականացումը։ Մի քանի ամիս առաջ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀ-ում, Ջավախքում, Արցախում կարելի է ստեղծել բոլոր բնագավառների բարձր շահութաբերական ձեռնարկություններ տեղական հումքերի հիման վրա։ Անկախացումից հետո ՀՀ-ի բոլոր ղեկավարները գիտակցաբար, կամաց-կամաց քայքայեցին Խորհրդային Հայաստանից ժառանգած հարուստ, բազմաճյուղ տնտեսությունը։ Քաղաքական առումով չամրապնդեցին հազարավոր հայրենասերների կորստով ձեռք բերված մեր հաղթանակները։ Մենք՝ մի քանի հայրենասեր մասնագետներ առաջարկում ենք կազմակերպել դեռևս նախադեպ չունեցող «Համահայկական բաժնետիրական ընկերություն»՝ (Pan Armenian Corporation): Հույս ունենք, որ այն մաս կկազմի Ձեր միությունների միվորմանը՝ ի շահս հայ ազգի ապագայի՝ Մեծ Հայաստանի կազմավորման և նրա հզորացման համար։ Կլուծվի ներկայիս և ապագայի բոլոր խնդիրները։ Հարկավոր է հավատալ, պայքարել և հաղթել։
Վահե Մ․
Соавтор инициативы
Հայաստան-Սփյուռք շփումը պետք է լինի ծնող-զավակ համատեքստում։ Սփյուռքը, որպես կայացած «զավակ», միշտ պետք է ուշադիր լինի «հիվանդ ծնողի»՝ Հայաստանի նկատմամբ։
Համաժողովի մասնակից
Պետական ռազմավարություն պետք է լինի՝ Սփյուռք-Հայաստան, պետություն-Սփյուռք հաղորդակցությունն ապահովելու համար։
Համաժողովի մասնակից
Everything depends on our goals. In order to create the future, we need to understand what our heritage is, develop our heritage, create a new value system, and pass this new heritage on to the coming generations.
Convention Participant
Այս քննարկումները պետք է իրականացվեն մարզերում, որպեսզի հասկանանք մարզում բնակվողի խնդիրներն ու պատճառները։ Խնդիրները լուծելուց հետո մարզերում կավելանա ծնելիությունը, որը մեր ազգային անվտանգության խնդիր է։
Համաժողովի մասնակից
Կազմակերպել ճամբար տեխնիկական ոլորտի մարդկանց շրջանակում։ Կազմակերպել ճամբարի ընթացքում կազմակերպել սեմինարներ կապված գիտության կամ նորագույն տեխնոլոգիաների խնդիրների, նորարարությունների ստեղծման և այն բիզնեսի վերածելու ճանապարհների մասին։ Կազմակերպել խմբային մրցույթ «լավագույն արտադրանք» գաղափարով և հաղթող խմբին կամ խմբերին աջակցել այն կյանքի կոչելու համար պայմանով, որ իրագործվի Հայաստանում կամ հայկական անվան տակ։
Հարութ Վ․, Հայաստան
Соавтор инициативы
Cultural education can become the means through which we can educate, as well as teach ways of struggle to our generations.
Convention Participant
The state should finance teachers to teach Diaspora Armenians Armenian. In addition, there could be grants, as a result of which young people would participate in Armenian language courses.
Convention Participant
Ունեմ որոշ հարցեր և առաջարկություններ, որոնք կցանկանայի ներկայացնել համանախաձեռնողների ուշադրությանը: Մասնակցել եմ 20.07.2021թ. կայացած հանդիպմանը, սակայն ճիշտ գտա նկատառումներս գրավոր ներկայացնել:
1. Արդյո՞ք 15 նպատակների շրջանակը և կառուցվածքը փոփոխության ենթակա չէ: Մասնավորապես, եթե հնարավորություն կա իրականացնելու առանձին շտկումներ, ինձ թույլ կտամ ներկայացնելու հետևյալ նկատառումները.
Որպես մեկ ընդհանուր նպատակ՝ միավորել 5-րդ (Հայաստան-Սփյուռք միասնականություն) և 6-րդ (Ուժեղ Սփյուռք) նպատակները,
Որպես ընդհանուր նպատակ դիտարկել նաև կրթությանն ու գիտությանն առնչվող նպատակները, քանի որ այդ բնագավառները փոխկապակցված և պայմանավորված են մեկը մյուսով,
Կարծում եմ, որ կարելի է միավորել նաև 12-րդ (Ողջամիտ կառավարում) և 15-րդ (Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում) նպատակները մեկ ընդհանուր՝ «Կառավարման արդյունավետ համակարգեր» նպատակի տակ.
Վերջապես, շատ կարևոր և լուծման կարոտ հիմնախնդիր է հանրապետության զարգացման բազմակենտրոն համակարգի ձևավորումը և տարածքային համաչափ զարգացումը, քանի որ դրանով է պայմանավորված երկրի բոլոր տարածաշրջաններում կյանքի որակի և ծառայությունների հասանելիության համադրելի մակարդակների ապահովումը: Ճիշտ է, այդ նպատակին կարելի է հասնել տարիների և նույնիսկ տասնամյակների նպատակաուղղված գործողություններով, որոնց արդյունքները կարող են անմիջականորեն տեսանելի չլինել, սակայն կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի ճիշտ թիրախավորվեն և երկարաժամկետ արդյունքներ ունենան տարբեր ներդրումային ծրագրերը:
Ելնելով վերը շարադրվածից, առաջարկում եմ նպատակների մեջ ներառել նաև հանրապետության տարածքային կազմակերպման բազմակենտրոն համակարգի ձևավորումը և տարածքայի համաչափ զարգացումը:
Այլապես, Հայաստանի Հանրապետությունը՝ իր հատակագծային ներկայիս կառուցվածքով, ի զորու չէ կայուն զարգացման նախադրյալներ ստեղծել:
2. Հաջորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, առնչվում է հանդիպումների և քննարկումների ձևաչափին: Առաջարկում եմ դրանք կազմակերպել հետևյալ սկզբունքներով.
· Կազմել քննարկումների կամ կլոր սեղանների կազմակերպման նախնական ժամանակացույց՝ առանձին նպատակների վերաբերյալ օրակարգային հարցերով և այն հրապարակել նախաձեռնության կայքում,
· Տարբեր նպատակներին առնչվող մասնագիտական շրջանակներից հավաքագրել նրանց առաջարկությունները և նկատառումները օրակարգերում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
· Ստացված առաջարկությունների հիման վրա ձևավորել հանդիպման ձևաչափը և որոշել քննարկման մասնակցների շրջանակը, ապա էլեկտրոնային փոստով նրանց տեղեկացնել հանդիպման օրվա, ժամի, տեղի, մասնակիցների և աշխատակարգի մասին:
Կարծում եմ, որ նման ձևաչափն ավելի լավ պայմաններ կստեղծի միասին խորհելու համար: