Կազմակերպել ճամբար տեխնիկական ոլորտի մարդկանց շրջանակում։ Կազմակերպել ճամբարի ընթացքում կազմակերպել սեմինարներ կապված գիտության կամ նորագույն տեխնոլոգիաների խնդիրների, նորարարությունների ստեղծման և այն բիզնեսի վերածելու ճանապարհների մասին։ Կազմակերպել խմբային մրցույթ «լավագույն արտադրանք» գաղափարով և հաղթող խմբին կամ խմբերին աջակցել այն կյանքի կոչելու համար պայմանով, որ իրագործվի Հայաստանում կամ հայկական անվան տակ։
Հարութ Վ․, Հայաստան
Նախաձեռնող
Ունեմ որոշ հարցեր և առաջարկություններ, որոնք կցանկանայի ներկայացնել համանախաձեռնողների ուշադրությանը: Մասնակցել եմ 20.07.2021թ. կայացած հանդիպմանը, սակայն ճիշտ գտա նկատառումներս գրավոր ներկայացնել:
1. Արդյո՞ք 15 նպատակների շրջանակը և կառուցվածքը փոփոխության ենթակա չէ: Մասնավորապես, եթե հնարավորություն կա իրականացնելու առանձին շտկումներ, ինձ թույլ կտամ ներկայացնելու հետևյալ նկատառումները.
Որպես մեկ ընդհանուր նպատակ՝ միավորել 5-րդ (Հայաստան-Սփյուռք միասնականություն) և 6-րդ (Ուժեղ Սփյուռք) նպատակները,
Որպես ընդհանուր նպատակ դիտարկել նաև կրթությանն ու գիտությանն առնչվող նպատակները, քանի որ այդ բնագավառները փոխկապակցված և պայմանավորված են մեկը մյուսով,
Կարծում եմ, որ կարելի է միավորել նաև 12-րդ (Ողջամիտ կառավարում) և 15-րդ (Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում) նպատակները մեկ ընդհանուր՝ «Կառավարման արդյունավետ համակարգեր» նպատակի տակ.
Վերջապես, շատ կարևոր և լուծման կարոտ հիմնախնդիր է հանրապետության զարգացման բազմակենտրոն համակարգի ձևավորումը և տարածքային համաչափ զարգացումը, քանի որ դրանով է պայմանավորված երկրի բոլոր տարածաշրջաններում կյանքի որակի և ծառայությունների հասանելիության համադրելի մակարդակների ապահովումը: Ճիշտ է, այդ նպատակին կարելի է հասնել տարիների և նույնիսկ տասնամյակների նպատակաուղղված գործողություններով, որոնց արդյունքները կարող են անմիջականորեն տեսանելի չլինել, սակայն կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի ճիշտ թիրախավորվեն և երկարաժամկետ արդյունքներ ունենան տարբեր ներդրումային ծրագրերը:
Ելնելով վերը շարադրվածից, առաջարկում եմ նպատակների մեջ ներառել նաև հանրապետության տարածքային կազմակերպման բազմակենտրոն համակարգի ձևավորումը և տարածքայի համաչափ զարգացումը:
Այլապես, Հայաստանի Հանրապետությունը՝ իր հատակագծային ներկայիս կառուցվածքով, ի զորու չէ կայուն զարգացման նախադրյալներ ստեղծել:
2. Հաջորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, առնչվում է հանդիպումների և քննարկումների ձևաչափին: Առաջարկում եմ դրանք կազմակերպել հետևյալ սկզբունքներով.
· Կազմել քննարկումների կամ կլոր սեղանների կազմակերպման նախնական ժամանակացույց՝ առանձին նպատակների վերաբերյալ օրակարգային հարցերով և այն հրապարակել նախաձեռնության կայքում,
· Տարբեր նպատակներին առնչվող մասնագիտական շրջանակներից հավաքագրել նրանց առաջարկությունները և նկատառումները օրակարգերում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
· Ստացված առաջարկությունների հիման վրա ձևավորել հանդիպման ձևաչափը և որոշել քննարկման մասնակցների շրջանակը, ապա էլեկտրոնային փոստով նրանց տեղեկացնել հանդիպման օրվա, ժամի, տեղի, մասնակիցների և աշխատակարգի մասին:
Կարծում եմ, որ նման ձևաչափն ավելի լավ պայմաններ կստեղծի միասին խորհելու համար:
Սարգիս Թ․, Հայաստան
Նախաձեռնող
Առաջարկում եմ այնպիսի ծրագիր, որը կօգնի դրսում ապրող, սակայն վերադառնալ ցանկացող ընտանիքին հաստատվել Հայաստանում: Պայմանով, որ ժամանակի ընթացքում նա կվերադարձնի աստիճանաբար այդ օգնությունը՝ նպաստելով մյուս ընտանիքների վերադարձին:
Համաժողովի մասնակից
Սփյուռքի անվստահության խնդիրը գալիս է Հայաստանից, Հայաստանը պետք է սկսի օգնել Սփյուռքին, դա կբերի փոխադարձ վստահության։
Համաժողովի մասնակից
It is suggested to create new programs that will promote close contact with Armenia: visits, games - for example, presenting Armenian mythology in comic form.
Convention Participant
Everything depends on our goals. In order to create the future, we need to understand what our heritage is, develop our heritage, create a new value system, and pass this new heritage on to the coming generations.
Convention Participant
Preservation of statehood is an important guarantee of our security. Responsibility should not be forgotten, compensation should be achieved, and the role of the state is important here. A strategy in this regard should be developed at the state level.
Convention Participant
Առանց թերագնահատելու թիմերի կատարած աշխատանքները, փորձեմ լրացում անել, (եթե ընդունելի է) գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ: Առաջնորդվելով բազմամյա տարիների աշխատանքային փորձից, հմտություններից ու ձեռքբերումներից առաջարկում եմ. ռազմավարական քայլերի գերակա նախաձեռնություններ սյունակում կամ մեկ կետ ավելացնել, կամ ցանքատարածությունների վերամշակում տողում ավելացնել՝ զարգացնել փոքր հողակտորների մշակության առաջավոր, ճկուն և շարժուն տեխնոլոգիաներ: Մշակաբույսերի ցանկակազմի դիվերսիֆիկացիա բարձրարժեք տեսականիով (հատկապես յուղատու, եթերայուղատու, համեմունքային բույսեր), հիմնավորելով փոքր ծավալ մեծ արժեք կարգախոսով:
Գնել Մ․, Հայաստան
Նախաձեռնող
There should be online platforms for training Armenian teachers.
Convention Participant
Ծնելիության թվի նվազումը և արտագաղթի հիմնական պատճառները կապված է անվտանգային հարցերի, անարդարության մթնոլորտի և սոցիալական վատ վիճակի հետ։
Համաժողովի մասնակից
Մենք պետք է ունենանք մեկ գաղափար ու մեկ ռազմնավարություն, թե ուր ենք ուզում գնալ։ Կարող ենք ունենալ այս մեկ փաստաթուղթը, բայց կարող ենք նաև ունենալ այդ մեկ նպատակին հասնելու տասը ճանապարհ։
Համաժողովի մասնակից
Մենք կարիք ունենք մի համակարգ ստեղծել, որպեսզի հասկանանք, թե տարբեր երկրներում մեր հայրենակիցներն ինչ լուծումներ են տալիս տարբեր հարցերի։ Միգուցե մենք արդեն ունենք մի այնպիսի լուծում, որը կարող է օգտակար լինել մեկ այլ երկրի հայ համայնքի պարագայում։