2022 թ. նոյեմբերին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի Համաժողովը

2022թ. նոյեմբերին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ քաղաքացիական ասամբլեայի մոդելի հիման վրա։

Համաժողովը ունենալու է 200 մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից՝ ընտրված բաց վիճակահանության միջոցով։ Նրանք հնարավորություն են ունենալու բաց քննարկում ծավալելու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակների կյանքի կոչման հնարավոր քաղաքականության ու ծրագրերի շուրջ և ներկայացնելու առաջարկություններ իշխանություններին և կազմակերպություններին հայրենիքում և սփյուռքում:

Համաժողովի հետհաշվարկ

  • 0օր
  • 0ժամ
  • 0րոպե
  • 0վայրկյան

Համաժողովի սկզբունքները

Միասնականություն

Հայության առջև ծառացած արդի մարտահրավերները հնարավո՛ր է չեզոքացնել և կայուն լուծումներ գտնել հայ ժողովրդի միասնականության, համահայկական երկխոսության և համակարգված աշխատանքի միջոցով:

Ներառականություն

Համաժողովին մասնակցության գրանցումը բաց է լինելու մեր բոլոր հայրենակիցների համար հայրենիքում և Սփյուռքում։ Հատուկ մեխանիզմի միջոցով ապահովվելու է մասնակիցների սեռատարիքային, կրթական և բնակության վայրով պայմանավորված համամասնությունը։

Թափանցիկություն

Կազմակերպիչների և միջազգային փորձագետների կողմից երաշխավորվելու է Համաժողովի աշխատանքների և դրանց նախապատրաստական գործընթացի լիակատար թափանցիկությունը։

Հանրային արդյունք

Համաժողովի շրջանակներում ընդունված բոլոր առաջարկությունները հանդիսանում են հանրային սեփականություն և բաց են պետական ու մասնավոր ոլորտի բոլոր դերակատարների համար։

Նոր մոտեցում, նոր արդյունքներ

Մենք միասին ձևավորում ենք քաղաքացիական մասնակցության նոր մշակույթ, որի առանցքը երկխոսությունն է և հավաքական պատասխանատվության գիտակցումը։

1

Գրանցվեք Համաժողովին

Համաժողովին մասնակցության հայտը կարող եք ներկայացնել՝

Գրանցվեք Համաժողովին
2

Ստացեք Ձեր հատուկ կոդը

Հաստատեք Ձեր էլ․ փոստի հասցեն և ստացեք հատուկ կոդը վիճակահանությանը մասնակցելու համար:

Ստացեք Ձեր հատուկ կոդը
3

Մասնակցեք վիճակահանությանը

Բոլոր դիմորդներից պատահականության սկզբունքով կընտրվեն 200 մասնակից։

Մասնակցեք վիճակահանությանը
4

Մասնակցեք Համաժողովին

Համաժողովի մասնակիցները՝

  • ուսումնասիրելու են նպատակների իրականացման սցենարները, առկա խնդիրներն ու մարտահրավերները
  • ուրվագծելու են դրանց լուծման ուղղությունները
  • ընդունելու են համապատասխան առաջարկությունների փաթեթներ։

Սահմանենք
մեր ապագան
միասին

11 12 13
ՆՈՅԵՄԲԵՐ
2022

«Ապագա Հայկականի» Արցախյան ֆորում

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը մայիսի 22-ին Ստեփանակերտում կազմակերպել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ նվիրված Արցախում բնակչության աճի թեմային:

Արցախյան ֆորումին մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ:

carret
faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող առանց Համաժողովին մասնակցելու։

close modal close menu