asset1 asset1 ico1 ico2 ico3 asset1

Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել Ապագա Հայկականի Արցախյան ֆորումը՝ «Բնակչության աճը Արցախում» խորագրի ներքո:

Այս միջոցառմամբ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը մեկնարկում է հանրային քննարկումների գործընթաց՝ նպատակ ունենալով մշակելու 2021 թվականի ապրիլին հայտարարված 15 նպատակների հայեցակարգային իրականացման շրջանակ: Այդ նպատակները կոչված են հավաքական պատասխանատվության, հավաքական դիտարկումների և հավաքական գործողությունների միջոցով ծառայելու Հայաստանի և հայ ժողովրդի կայուն զարգացմանը:

Արցախյան ֆորումի քննարկումների համառոտագիրը

Ներբեռնել doc

 

Ապագա Հայկականի Արցախյան ֆորումի հիմնական նպատակն է քննարկել 9-րդ նպատակի՝ «Բնակչության աճի» որոշ ասպեկտներ՝ արցախյան հասարակության լայն շերտերի ներգրավմամբ։

Ֆորումի ժամանակ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ հնարավորություն են ունեցել քննարկելու Արցախի ժողովրդագրական խնդիրները, արտահայտելու իրենց տեսակետներն առկա մարտահրավերների վերաբերյալ և ուրվագծելու երկարաժամկետ հեռանկարում խնդիրների հնարավոր կայուն լուծումներ: Քննարկումներին հետևել են Արցախի կառավարության պաշտոնյաներ, ինչպես նաև ժողովրդագրության հիմնախնդիրների փորձագետներ։

Արցախյան ֆորումի մասնակիցներն ընդունել են առաջարկություններ՝ որպես գործողությունների համապարփակ փաթեթ, որն «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից ներկայացվելու է համապատասխան պետական մարմիններին, հայկական կազմակերպություններին և կառույցներին, գործարար շրջանակներին հայրենիքում և Սփյուռքում՝ դրանք համատեղ ջանքերով իրագործելու համար։

Ֆորումի նախապատրաստման նպատակով տեղի են ունեցել ժողովրդագրության ոլորտում հայ առաջատար մասնագետների ներառական խմբի մի շարք հանդիպումներ և քննարկումներ ՝ տարբեր սցենարների հիման վրա առաջարկություններ մշակելու և ձևակերպելու համար։ Առաջարկությունների այս նախագիծը ներկայացվել է Արցախյան ֆորումի մասնակիցների դիտարկմանը և վերջնական ընդունմանը։

Ֆորումն անցկացվել է «քաղաքացիական ասամբլեայի» մոդելի և «Փոփոխությունների տեսություն» մեթոդաբանության հիման վրա։ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը վստահ է, որ սա ամենաարդյունավետ մոդելներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռնում որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության համար՝ դյուրացնելով այդ գործընթացը:

2023 թվականի գարնանը տեղի է ունենալու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության Համաժողովը, որն իր շուրջ համախմբելու է շուրջ 200 մասնակիցների և առաջատար փորձագետների Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից։ Համաժողովի մասնակիցները հնարավորություն են ունենալու բաց քննարկում ծավալելու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակների կյանքի կոչման հնարավոր քաղաքականության ու ծրագրերի շուրջ և ներկայացնելու առաջարկություններ իշխանություններին և կազմակերպություններին հայրենիքում և սփյուռքում:

Փորձագիտական խմբի քննարկումներ

Արցախյան Ֆորումի նախապատրաստման նպատակով տեղի են ունեցել ժողովրդագրության ոլորտում հայ առաջատար մասնագետների ներառական խմբի մի շարք հանդիպումներ և քննարկումներ՝ տարբեր սցենարների հիման վրա մշակելու և ձևակերպելու առաջարկությունների նախագծեր, որոնք ներկայացվել են Արցախյան ֆորումի մասնակիցների դիտարկմանը և վերջնական ընդունմանը։

Առաջին հանդիպումն անցկացվել է ապրիլի 28-ին, որին հաջորդել են մայիսի 3-ին և մայիսի 16-ին կայացած հանդիպումները։

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    close modal close menu