«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է` մեկնարկած ամբողջ աշխարհի հայերի կողմից: Մեծ անորոշության և հրատապ մարտահրավերների այս ժամանակներում նախաձեռնությունը ջանում է խթանել մի երկխոսություն, որը կհանգեցնի փոխըմբռնման և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի: Հաշվի առնելով գոյատևման և վերածննդի մեր դարավոր պատմությունը՝ մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում մեր ազգի ապագան և այն ուղին կանխորոշելու գործում, որը մեզ հաջողությամբ կառաջնորդի դեպի այդ ապագան: Հաշվի առնելով մարտահրավերների հրատապությունը՝ մենք պետք է այդ հարցով զբաղվենք հիմա:

2021 թվականի մայիսից «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը կարողացել է հավաքել ավելի քան 110 000 նախաձեռնողների ամբողջ աշխարհից: Նրանք ներկայացնում են գլոբալ Հայ բնակչության (Հայաստանում և Հայաստանից դուրս) մի հատված, որն ինքնակամ համաձայնում է ներգրավվել այնպիսի գործողություններում, որոնք նպատակաուղղված են հավաքական կերպով ապահովելու Հայաստանի ապագան՝ 15 նպատակների վրա կենտրոնանալու միջոցով: Այս նախաձեռնողներն են ապահովում Նախաձեռնության գոյությունը, զարգացումն ու բարգավաճումը։

Նախաձեռնության մեկնարկից ի վեր տեղի է ունեցել ավելի քան 70 առցանց և անցանց քննարկում և բանավեճ: Առաջիկա ամիսների ընթացքում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը կշարունակի հանրային և փակ քննարկումները՝ իրազեկվածությունը բարձրացնելու և ավելի լայն լսարաններ և աջակիցներ ներգրավելու հնարավորություն ընձեռելու համար:

The Future Armenian- 1
The Future Armenian- 2
The Future Armenian- 3

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը կապված չէ քաղաքական որևէ խմբի կամ կազմակերպության հետ: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը (Հայաստան) ներկայացնում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը։ Այս նախագիծը ֆինանսավորվում է Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի, Արամ Բեկչյանի, Դավիթ Թավադյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից։ Այն նպատակ ունի խթանելու Հայաստանի և հայության ապագայի վերաբերյալ հանրային քննարկումները:

Դառնալ նախաձեռնող

112 047

108 երկրից

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu