Հաճախ տրվող հարցեր

Ո՞րն է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության նպատակը:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը մեկնարկել է մի շարք անձանց կողմից ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից։ Նախաձեռնությունը այն մարտահրավերների արգասիքն է, որոնց 2020 թ.-ին բախվել են Հայաստանն ու հայությունը համավարակի ու պատերազմի հետևանքով: Մեծ անորոշությունների այս պայմաններում կարևոր է խթանել մի երկխոսություն, որը կհանգեցնի Հայաստանի ու հայության ապագայի պատկերացման վերաբերյալ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի: Հաշվի առնելով գոյատևման և վերածննդի մեր դարավոր պատմությունը՝ մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում մեր ազգի ապագան և այն ուղին կանխանշելու գործում, որը մեզ հաջողությամբ կառաջնորդի այնտեղ: Հաշվի առնելով մեր մարտահրավերների հրատապությունը՝ մենք պետք է այդ հարցով զբաղվենք հիմա:

Ինչո՞ւ է նախաձեռնությունը համահայկական։

Կարևոր է, որ բոլոր հայերը և Հայաստանի բարեկամները ներգրավվեն Հայաստանի ու հայության այս նոր պատկերացման մեջ և միջոցներ գտնեն իրենց ներուժը պահպանելու, մեծացնելու և իրացնելու համար: Հուսով ենք, որ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները կզարգանան՝ վերածվելով փոխադարձության ու վստահության վրա հիմնված հարաբերությունների: Հուսով ենք նաև հարաբերությունների նոր մոդել ստեղծել Հայաստանի պետության և ցանցային ազգի միջև, որը սփռված է աշխարհով մեկ:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» քաղաքակա՞ն շարժում է կամ ունի՞ արդյոք քաղաքական հավակնություններ։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» քաղաքական շարժում չէ և քաղաքական նպատակներ չի հետապնդում: Այն նպատակ ունի հայությանն ու Հայաստանի բարեկամներին ապահովելու իղձերով ու նպատակներով, որոնք կարող են դառնալ այն ապագայի հիմքը, որը կարող ենք ստեղծել միասին:

Որևէ կապ կա՞ արդյոք այս քարոզարշավի մեկնարկի պահի և խորհրդարանական ընտրությունների միջև։

Այս քարոզարշավի և խորհրդարանական ընտրությունների միջև որևէ կապ գոյություն չունի: Այդուհանդերձ, նախաձեռնողները հուսով են, որ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ծրագրի նպատակները կարող են իբրև ոգեշնչում ծառայել թե’ Հայաստանի ժողովրդի և թե’ երկրի քաղաքական կուսակցությունների համար և խրախուսեն ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ քննարկում ու ընտրություն։

Ինչո՞ւ են շեշտադրվում տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաներն ու ստեղծագործական գործունեությունը:

Այդ տարրերը ցանկացած երկրի կամ պետության երկարաժամկետ զարգացման հիքմն են կազմում: Դրանք այն հենասյուներն են, որոնց վրա են կառուցվում մնացած բոլոր բաղադրիչները: Եվ, որպես հայեր, մենք պետք է հավաստիանանք, որ մտորում ենք այդ հիմնասյուների շուրջ, դրանք բարեփոխենք և կառուցենք հաջորդ մի քանի տասնամյակների համար ճիշտ եղանակով:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության նպատակները ներշնչվա՞ծ են արդյոք ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից:

Ելնելով այն հանգամանքից, որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները շոշափում են սոցիալ-տնտեսական զարգացման ամենազանազան ոլորտներ, դրանք ոգեշնչել են ծրագրի նախաձեռնողներին։

Եթե ցանկանում եք աջակցել նախաձեռնությանը կամ ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝ discussion@futurearmenian.com:

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: