
Նշանակություն չունի՝ ծնունդով եք հայ, թե ընտրությամբ, գլխավորն այն է, որ հայկական աշխարհի մաս կազմելու կամ չկազմելու որոշումը ձերն է:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում: Յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել՝ դառնալով ստորև ներկայացված 15 նպատակների ցանկի համանախաձեռնող, ինչպես նաև մասնակցել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջիկա համաժողովներին, ֆորումներին, քննարկումներին և հավաքականորեն ծրագրել հետագա քայլերը:
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը 2023թ. մարտի 10-12-ը Երևանում կազմակերպել է համահայկական առաջին Համաժողովը՝ միջազգային լայն ճանաչում ունեցող «Քաղաքացիական ասամբլեա» մոդելի հիման վրա։
Համաժողովը նվիրված է եղել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»:
Համաժողովի յուրաքանչյուր օրվա ավարտին տեղի են ունեցել կարծիքների ու նախաձեռնությունների քվեարկություններ:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը մայիսի 22-ին Ստեփանակերտում կազմակերպել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ նվիրված Արցախում բնակչության աճի թեմային:
Արցախյան ֆորումին մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ:
Ֆորումն անցկացվել է «քաղաքացիական ասամբլեայի» մոդելի և «Փոփոխությունների տեսություն» մեթոդաբանության հիման վրա։
Նշանակություն չունի՝ ծնունդով եք հայ, թե ընտրությամբ, գլխավորն այն է, որ հայկական աշխարհի մաս կազմելու կամ չկազմելու որոշումը ձերն է:
Մենք պետք է կենտրոնանանք հստակ սահմանված խնդիրների վրա, որոնք կխթանեն տնտեսական աճը` հետևելով գիտելիքահեն նոր մոդելին:
Հայաստանը պետք է օգտագործի սփյուռքը, իսկ սփյուռքն իր հերթին պետք է լինի ազգի իրական մաս ՝ օգնելով կառուցել Հայաստանը:
Խորապես համոզված եմ, որ մեր երկրի և ազգի ապագան պետք է կերտել համատեղ ջանքերով: Միայն այդպես կարող ենք փոխել ներկան, որից գոհ չենք։
Եթե ցանկանում եք աջակցել նախաձեռնությանը կամ ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝
discussion@futurearmenian.com
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը ֆինանսավորվում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի կողմից, որի նախաձեռնողներն են Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը:
Ձեզ կուղարկվի հավելյալ տեղեկատվություն անհրաժեշտ ժամանակահատվածում:
Նոր նախաձեռնողների ցանկը թարմացվում է ամենօրյա կարգով։
Ձեր գրանցումը դեռևս վերջնական հաստատված չէ:
Ձեր էլեկտրոնային հասցեին ուղարկվել է նամակ, որը հաստատելուց և հատուկ կոդը ստանալուց հետո միայն գրանցման գործընթացը կհամարվի ավարտված:
Եթե նամակը չեք ստացել, խնդրում ենք գրել մեզ convention@futurearmenian.com հասցեով կամ զանգահարել +374 60 700 800 (ներքին՝ 333) հեռախոսահամարով:
Հետևեք մեզ սոցիալական կայքերում :