
Նպաստել տնտեսության առաջանցիկ զարգացմանն ու տնտեսական ակտիվությանն օժանդակող ներառական ծրագրերի իրականացմանը՝ ապահովելով պետությունում մարդկային կապիտալի կայուն զարգացման ու կյանքի որակի բարելավման հնարավորությունները: Բացի այդ, մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն տարածաշրջանի մակարդակով ամենաբարձր տնտեսական աճը:
Ինչպե՞ս կարող եմ օգնել
Դարձե՛ք կարևոր այս նախաձեռնության մասը` լրացնելով Համաժողովին մասնակցության Ձեր հայտը։
Որպես Նախաձեռնող դուք՝
Կմասնակցեք տարբեր հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են հայոց աշխարհին և ոչ միայն։
Հնարավորություն կստանաք տեսնելու «Հայաստան 2021 – 2041» ուսումնասիրության հաշվետվությունը, որը իրականացվել է «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի կողմից «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ
Նախաձեռնողները կարող են ներգրավվել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության տարրերի և վերջինիս 15 նպատակների շուրջ խորհրդածություններին։