

12
Ողջամիտ կառավարում
Զարգացնել արդյունավետ և հաշվետու ինստիտուտներ, հավատարիմ մնալ կառավարության ու հասարակության մեջ կատարելության և պրոֆեսիոնալիզմի ձգտմանը:
Խթանել արդյունավետ և հաշվետու ինստիտուտների և կառավարման համակարգերի զարգացումը՝ աջակցելով կառավարման տարբեր օղակներում պրոֆեսիոնալիզմի գերակայության հաստատմանը, և նպաստել բարոյական բարձր արժեքների և մասնագիտական կարողությունների հիման վրա կառուցարկված կառավարման համակարգերի ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն հասարակության բարեկեցության բարելավմանը:
Ինչպե՞ս կարող եմ օգնել
Դարձե՛ք կարևոր այս նախաձեռնության մասը` լրացնելով Համաժողովին մասնակցության Ձեր հայտը։
Որպես Նախաձեռնող դուք՝
Կմասնակցեք տարբեր հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են հայոց աշխարհին և ոչ միայն։
Հնարավորություն կստանաք տեսնելու «Հայաստան 2021 – 2041» ուսումնասիրության հաշվետվությունը, որը իրականացվել է «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի կողմից «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ
Նախաձեռնողները կարող են ներգրավվել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության տարրերի և վերջինիս 15 նպատակների շուրջ խորհրդածություններին։