
13
Արդար հասարակություն եվ նվազեցված անհավասարություններ
Արմատախիլ անել աղքատությունը և հասնել հասարակության մեջ ազնվության և արդարության տիրապետման:
Աջակցել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը, սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ խտրականության վերացմանը։ Նպաստել սոցիալական շարժունակության հնարավորությունների ընդլայնմանը և արժեքային ճիշտ հենքի վրա կառուցված հասարակական հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի ու հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունների ընդլայնմանը:
Ինչպե՞ս կարող եմ օգնել
Դարձե՛ք կարևոր այս նախաձեռնության մասը` լրացնելով Համաժողովին մասնակցության Ձեր հայտը։
Որպես Նախաձեռնող դուք՝
Կմասնակցեք տարբեր հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են հայոց աշխարհին և ոչ միայն։
Հնարավորություն կստանաք տեսնելու «Հայաստան 2021 – 2041» ուսումնասիրության հաշվետվությունը, որը իրականացվել է «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի կողմից «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ
Նախաձեռնողները կարող են ներգրավվել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության տարրերի և վերջինիս 15 նպատակների շուրջ խորհրդածություններին։