

6
Ուժեղ սփյուռք
Թարմացնել և ընդլայնել սփյուռքյան կազմակերպություններն ու կառույցները՝ դրանց կենսունակությունն ապահովելու և ողջ աշխարհում հայոց ժառանգությունը պահպանելու համար:
Ժամանակակից աշխարհակարգի արմատական փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության ու Արցախի շուրջ ձևավորվող նոր գործընթացների համատեքստում առանձնակի կարևոր դեր է ստանձնում Սփյուռքը՝ որպես հայրենիքից դուրս հայ ինքնության պահպանման կարևորագույն միավոր:
Նպաստել հայկական սփյուռքի հզորացմանը խթանող կազմակերպությունների ստեղծմանը և սփյուռքյան կազմակերպությունների վերակազմակերպմանը՝ վերջիններիս համար ձևակերպելով միջհամայնքային կապերի ձևավորման, սփյուռքյան համայնքային կարիքների գնահատման և երիտասարդության՝ համահայկական օրակարգի շուրջ համախմբման արդի պահանջներ ու դրանցից բխող առաջադրանքներ: Աջակցել նաև աշխարհասփյուռ հայության համայնքների միջև արդյունավետ համագործակցային ցանցի ձևավորմանը՝ ապահովելով Սփյուռքի ներուժի իրացման գործնական հնարավորություններ:
Ինչպե՞ս կարող եմ օգնել
Դարձե՛ք կարևոր այս նախաձեռնության մասը` լրացնելով Համաժողովին մասնակցության Ձեր հայտը։
Որպես Նախաձեռնող դուք՝
Կմասնակցեք տարբեր հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են հայոց աշխարհին և ոչ միայն։
Հնարավորություն կստանաք տեսնելու «Հայաստան 2021 – 2041» ուսումնասիրության հաշվետվությունը, որը իրականացվել է «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի կողմից «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ
Նախաձեռնողները կարող են ներգրավվել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության տարրերի և վերջինիս 15 նպատակների շուրջ խորհրդածություններին։