Միջոցառումներ

Ցանցային ազգ․ միավորելով պետությունն ու համաշխարհային ցանցը (Նպատակներ 5 և 6)

Ցանցային ազգ․ միավորելով պետությունն ու համաշխարհային ցանցը (Նպատակներ 5 և 6)
  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հուլիսի 12-ին
    Երևանի ժամանակով 19:00 (GMT+4)
    Մոսկվայի ժամանակով 18:00 (GMT+3)
    Լոնդոնի ժամանակով 16:00 (BST)
    Նյու Յորքի ժամանակով 11:00 (EDT)

Բանախոսներ

  • Ասպետ Գոչիկեան

    Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դասախոս

  • Ալեքսանդր Վ. Գևորկյան

    Դոկտոր, Սբ. Ջոնի համալսարանի Փիթըր Ջ. Թոբինի Բիզնես քոլեջի Տնտեսագիտություն և ֆինանսներ բաժնի տնտեսագիտության դասախոս

Մոդերատոր

  • Եվա Ալեքսանյան

    Տնտեսագետ, «SOAR Colorado»-ի հեղինակ և խորհրդի նախկին անդամ

Այս շարքի առաջին քննարկումը լինելու է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ինքնության խնդիրների մասին, և որ ավելի կարևոր է, թե ինչպես ենք մենք կապում Սփյուռքը Հայաստանի հետ:

Հայաստանի հարստությունը պղինձ, մոլիբդեն կամ այլ բնական պաշարները չէ. դա այն մարդիկ են, ովքեր ապրում են դրա սահմաններից ներս և դրա սահմաններից դուրս: Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետ կապված մարտահրավերները պարզ են, բայց միևնույն ժամանակ մտավոր չեն: Պարզը սա է՝ կա՞ կապ Հայաստանի հետ, թե՞ ոչ: Մյուս կողմից, ոչ հոգեկան մասը շատ նուրբ է, բարդ, անհատական հիմքերի վրա և ոչ այնքան կայուն, որքան մենք կցանկանայինք:

Ընկալվող հարաբերական կայունության ժամանակ այս հարցերը գերակա չեն դառնում, երբեմն նույնիսկ չեն քննարկվում: Բայց Սփյուռք ունենալու մեր երկար պատմության ընթացքում մենք իմացանք, որ սա անդադարգործընթաց պետք է լինի. յուրաքանչյուր քայլը նման է հարաբերությունները կառուցելիս աղյուս դնելուն:

Ի՞նչն է կազմում Սփյուռքը: Ո՞վ է խոսում Սփյուռքի անունից: Սփյուռքի մեծ մասի անունից անընդհատ թյուրըմբռնում է եղել Հայաստանի և այն մասին, թե ինչ է դա: Կա նաև սերունդների խնդիր. երիտասարդ սփյուռքահայերը կարծես ավելի շատ բնական, քան հորինված հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Կա հուզական բաղադրիչ, որը նույնպես կարող է նպաստելհարցի լուծմանը:

Սփյուռքի համար զգալի խոչընդոտ է հայկական ինքնությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում հայերի մեծամասնությունը որոշում է կայացնում իրենց ներդրումային որոշումները հիմնել էթնիկ ինքնության վրա:
Ուստի կարևոր է հայկական ինքնությունը կապել հայկական սփյուռքի հետ: Ինչպե՞ս մշակել այդ ինքնությունը:

Երբ հարցը վերաբերում է ազգային ինքնությանը, վիշտը գնահատվում է ավելի շատ, քան հաղթանակները: Նշեմ մեկ օրինակ. երբ 1991թ.-ին Հայաստանն անկախացավ, դա լավագույն լուրը պետք է լիներ Սփյուռքի համար, բայց դա որևէ ազդեցություն չթողեց որպես էդպիսին:

Հայաստանը հայրենիքի հետ ասոցացնելու ուղղությամբ պետք է ջանքեր տարվեն, բայց դա չպետք է պարտադրվի որևէ մեկի վրա. այն բնական հունով պետք է հոսի: 21-րդ դարի տեխնոլոգիան և ժամանակակից միտումները նպաստում են Հայաստանի և Սփյուռքի առավել սերտ կապի ապահովմանը:

Խնդիրը ավելի շատ այդ էթնիկ ինքնությունը պահպանելու մասին է, քան ստեղծելու: Մշակույթը սրա հետ սերտ կապ ունի: Երբ ներդրում ենք կատարում հայկական մշակույթը սփյուռքում տարածելու և հանգույցներ ստեղծելու, և սփյուռքի էթնիկ ինքնությունը այս ճանապարհով պահպանելու մեջ, վաղ թե ուշ հավաքում ենք հաջողության պտուղները: Դա չի կարող լինել միայն գումար փոխանցելու միջոցով:

Բիզնեսում ներդրումներ կատարելիս՝ անկախ երկրից, միշտ առկա են որոշակի ռիսկեր: Որքան բարձր է ռիսկը, այնքան բարձր է պարգևը: Հայաստանում բիզնես ներդրումներ կատարելով՝ Սփյուռքը կստանա ոչ միայն դրամական պարգև՝ կլինի նաև ինքնագոհունակության զգացում:

Մենք պետք է ստեղծենք սովորող/կրթական միջավայր՝ նայելով սիրիահայերի Հայաստան ներգաղթի օրինակին և ինչպես նրանք հսկայական փոփոխություն մտցրեցին ռեստորանային և ուտելիքի ծառայությունների ոլորտում: Սա ցույց է տալիս փոփոխության մի օրինակ, որը կարող է կիրառվել այլ ոլորտների վրա:

Պետք է ինստիտուցիոնալացնել միջավայրի ստեղծումը: Սփյուռքի դերն այս իմաստով էական է: Մենք չենք կարող բաց թողնել Սփյուռքի առավելությունը: Թվային պորտալներում պետք է ստեղծվեն ցանցեր՝ հնարավորինս շատ սփյուռքահայեր միավորելու և ներգրավելու համար:

Բայց Հայաստանի վերաբերյալ սխալ ընկալումներ չունենալու համար պետք է ասենք, որ 1991 թ.-ի և 2021թ.-ի Հայաստանը – նույնը չեն: Հայաստանում հսկայական ներուժ, էական գիտական և հետազոտական հնարավորություններ կան: Եվ այստեղ միայն Սփյուռքի գալու և հայերին սովորեցնելու մասին չէ: Սա երկկողմանի հաղթանակ կլինի:

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: