
Նպաստել համայն հայության ջանքերի մեկտեղման միջոցով համահայկական միասնական օրակարգի ձևակերպմանը, ապագայի հայեցակարգային և գաղափարական հենքի ձևավորմանը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու հայության կայուն զարգացման:
Ինչպե՞ս կարող եմ օգնել
Դարձե՛ք կարևոր այս նախաձեռնության մասը` լրացնելով Համաժողովին մասնակցության Ձեր հայտը։
Որպես Նախաձեռնող դուք՝
Կմասնակցեք տարբեր հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են հայոց աշխարհին և ոչ միայն։
Հնարավորություն կստանաք տեսնելու «Հայաստան 2021 – 2041» ուսումնասիրության հաշվետվությունը, որը իրականացվել է «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի կողմից «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ
Նախաձեռնողները կարող են ներգրավվել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության տարրերի և վերջինիս 15 նպատակների շուրջ խորհրդածություններին։