Հայաստանի ապագայի տեսլականի սահմանում (Նպատակ 1)

2021 թ. հուլիսի 2-ին՝
Հայաստանի ապագայի տեսլականի սահմանում (Նպատակ 1)

Բանախոսներ

  • Գեորգի Դերլուգյան

    Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր

  • Դավիթ Հակոբյան

    ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

  • Էրիկ Հակոբյան

    Քաղաքական վերլուծաբան և «ՍիվիլՆեթի» հաղորդավար

Մոդերատոր

  • Մարկ Գրիգորյան

    Լրագրող

Խմբային այս քննարկումը նվիրված է լինելու առաջին նպատակին՝ Տեսլականի որոշմանը՝ Հայաստանի ապագան հավաքականորեն սահմանելու և դրան տեր կանգնելու համար։ Հավաքական տեսլականի ձևավորումը կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ պրագմատիկ տեսլական ունենալը՝ դրան հետևելու և հասնելու վճռականությամբ: Աշխարհն անդադար փոխվում է և հաճախ փոխվում է անսպասելիորեն. ուստի կարևոր է դրան զուգահեռ ընթանալը և տեսլականը փոփոխվող աշխարհին հարմարեցնելը: Նպատակներին հասնելու համար, բացի տեսլականի սահմանումից, հարկավոր է, որ դրա ընթացքի և կիրառման հարցում լինենք հստակ ու պրագմատիկ:

Երբ բանը հասնում է խորհուրդներին, բոլորն են պատրաստ խորհուրդներ տալու: Բայց հարցն այն է, թե ով է լսում դրանք: Մենք կարող ենք մեզ համար որպես ուղենիշ վերցնել համաշխարհային պատմության օրինակները և փորձենք գնահատել Հայաստանի հաջողության հասնելու շանսերն ու հնարավորությունները՝ հասկանալու համար, թե ով է շահելու, և ով է դեմ լինելու բարգավաճ Հայաստանին:

Պրագմատիկ մոտեցում ու տեսլական կարող են լինել Հայաստանում որակյալ, բարձրակարգ դպրոցների կառուցումը և լայն զանգվածներին դրանցում սովորելու հնարավորություն տալը: Դա կարող է Սփյուռքի համար խթան հանդիսանալ, որպեսզի իրենց երեխաներին ուղարկեն այստեղ սովորելու: Դա նաև հնարավորություններ կստեղծի, որ ուսանողները կրթության այնպիսի մակարդակ ձեռք բերեն, որը նրանց հնարավորություն կտա ուսումը շարունակելու Հարվարդում, Յեյլում և այլուր:

Տեսլականն ունի երկու կողմ՝ արձակ և պոեզիա: Պոեզիան այն գեղեցիկ բառերն է, որոնք նկարագրում են, թե ինչ ենք ուզում և ուր ենք ուզում գնալ, իսկ արձակը՝ բարդ գործնականությունները, որոնք ընկած են այդ ցանկության ետևում: Յուրաքանչյուր հաջող միավոր՝ անհատ, ընկերություն, բիզնես, թե երկիր, պատմություն է պատմում ինքն իր մասին: Իսկ ո՞րն է Հայաստանի պատմությունը: Ամեն բան, որ կապված է Հայաստանի հետ, բավական բացասական է. Ցեղասպանություն, պատերազմ, աղքատություն: Իսկ այն, ինչ սովորել ենք 106 տարվա և հատկապես անցած տարվա ընթացքում՝ ծանր  փորձառությամբ, այն է, որ աշխարհի հոգը չեն Ցեղասպանությունը կամ պատերազմը: Մեզ հարկավոր է ստեղծել Հայաստանի պատմությունը: Ցեղասպանության առանձնահատկությունը ոչ թե սոսկ Ցեղասպանության փաստն է, այլ վերահառնումը: Այլ ժողովուրդներ անցան դրա միջով և վերացան, իսկ մենք գոյատևեցինք: Եվ մեր պատմությունը պետք է պատմենք ա’յդ համատեքստում: Խորհրդային ու հետխորհրդային շրջանի Հայաստանում ու Սփյուռքում մեր ազգի բազմաթիվ ներկայացուցիչների նշանակալի ձեռքբերումները պետք է մտնեն մեր պատմության մեջ և պատմվեն ամբողջ աշխարհում: Այն տարածաշրջանի անբարենպաստ դիրքը, որում գտնվում է Հայաստանը, կարող է ծառայել մեր օգտին՝ պատմելով այն մասին, թե ինչ ենք մենք՝ ի հակադրություն նրա, ինչ նրանք չեն:

Երեք ոլորտները, որոնց վրա պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը, հմուտ տնտեսությունը, հմուտ պետությունը և հմուտ բանակն են:

Հայաստանը պետք է պատճառներ ստեղծի, ընդ որում՝ հիմնավոր պատճառներ, որ Սփյուռքը վերադառնա Հայաստան: Դպրոցի գաղափարը բավարար ուժեղ դրդապատճառ է ինչպես ծնողների, այնպես էլ նրանց զավակների համար, որպեսզի մտածեն Հայաստան գալու մասին։

Դպրոց ասելով՝ նկատի ունենք գերազանցության կենտրոնների գոյությունը: Այդ կենտրոններն իրենց շուրջը կհավաքեն աշխարհի ամենաականավոր հայ գիտնականներին և մարդկանց կգրավեն դեպի Հայաստան:

Մեզ անհրաժեշտ է պետություն կառուցել: Պետություն կառուցելը թանկ գործ է. խոսքը գնում է միլիարդների մասին: Մի քանի ամենահարուստ հայերից նրանք, ովքեր իրենց կարողությունն են ստեղծել ամբողջ աշխարհում, պետք է մտածեն իրենց արածներից մեկական մասնաճյուղ Հայաստանում ունենալու մասին:

Մարդիկ հաճախ են համեմատում Հայաստանն ու Իսրայելը, հատկապես՝ այն հիման վրա, որ երկուսն էլ ցեղասպանությունից փրկված ազգեր են: Բայց մենք կանգնած ենք երկու շատ տարբեր մեկնարկային կետերի վրա՝ երկու շատ տարբեր չափի թշնամիների և աճի տարբեր ուղիների առջև: Այնպես որ, թերևս, շատ պատշաճ չէ Հայաստանի համեմատությունն Իսրայելի և զարգացման նրա ուղու հետ:

Պատմության մեջ զուգահեռներ չկան, և մենք չպետք է վերցնենք մեկ կոնկրետ դեպք ու փորձենք այն կիրառել Հայաստանի առնչությամբ: Մյուս կողմից, միշտ կարող ենք ուսումնասիրել այլ դեպքերն ու հասկանալ օրինաչափությունը: Ճիշտ այնպես, ինչպես անում են փորձառու մարզական մեկնաբանները, «դիտել բազմաթիվ մարզական խաղեր, որոնցից յուրաքանչյուրը եզակի է», բայց նրանց բոլորի օրինաչափությունը նույնն է. որոնք են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն, և որոնք՝ որոնցից պետք է խուսափել:

Ինստիտուցիոնալությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է, և վերջին տարիներին այն գործում է սխալ կերպով: Չնայած ինստիտուտներ կառուցելը դյուրին չէ, այդուհանդերձ, մեզնից շատերի համար ժամանակն է, որ վերադառնանք Հայաստան, քշտենք մեր թևքերն ու անցնենք գործի:

Իսկ ինչու՞ բավարար թվով ուսանողների չուղարկել արտասահման սովորելու: Բազմաթիվ ծրագրեր են եղել, որոնցով ուսանողներին ուղարկել են արտերկիր ուսանելու: Մեզ դրանից շատ ավելին է հարկավոր: Իրական հարցն այն է, թե ինչպես այդ ուսանողներին վերադարձնել Հայաստան: Լուծումը երկու կողմ ունի: Պետք է գոյություն ունենան նյութական ​​և հայրենասիրական պատճառներ: Ահա թե ինչու եմ խոսում գիշերօթիկ դպրոցների և գերազանցության կենտրոնների մասին:

Ինչու են կատարյալ առաջարկություններն ու միջոցները ձախողվում: Հավանաբար, ձախողումը ինչ-որ մեկի շահերից է բխում: Ամբողջ աշխարհում քաղաքական գործիչներն, իբրև այդպիսիք, քաղաքականության մեջ են մտնում իրենց անձնական շահի համար, և մարդկանցից ու սոցիալական պահանջից է կախված, որ քաղաքական գործիչներն սկսեն ավելի լայն հետաքրքրություններ զարգացնել ու դրսևորել: Այն հարցի համառոտ պատասխանը, թե ինչու քաղաքական գործիչները չեն հետևում լավ առաջարկություններին, հետևյալն է. նրանք գիտեն, որ կարող են առանց դրա էլ մնալ պաշտոններին: Քաղաքական վերնախավերին վախեցնելու երկու միջոց կա. հեղափոխություն և պարտություն արտաքին պատերազմում:

Պարզությունը մեր բարեկամն է, իսկ խրթինությունը՝ մեր թշնամին. եկեք կենտրոնանանք երեք հմտությունների վրա՝ հմուտ տնտեսություն, հմուտ պետություն, հմուտ բանակ:

Լուծումը ազգի տաղանդի և պայծառ երիտասարդության փորձառությունն է:

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu