Փորձագիտական հանձնախումբ

Համաժողովի առաջին՝ նախապատրաստական փուլում, արդեն իսկ ձևավորվել են փորձագիտական հանձնախմբերը, որոնք մի շարք հանդիպումների արդյունքում մշակելու են յուրաքանչյուր նպատակի վերաբերյալ սցենարներ և առաջարկների նախագծեր՝ բոլորը համապատասխան փորձագիտական հիմնավորմամբ: Յուրաքանչյուր նպատակի հասցեագրման համար «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից հրավիրվել են ոլորտի լավագույն մասնագետները Հայրենիքից և Սփյուռքից: Հանձնախմբերի աշխատանքներն ընթանում են առկա, առցանց և հիբրիդային ձևաչափերով, որոնց կարող է միանալ համապատասխան ոլորտի ցանկացած մասնագետ:

Ապագա Հայկականի համաժողովի առաջնային սկզբունքներից է թափանցիկությունը, որի շրջանակներում կազմակերպիչների և միջազգային լայն ճանաչում ունեցող փորձագետների կողմից երաշխավորվելու է Համաժողովի աշխատանքների և դրանց կազմակերպման լիակատար թափանցիկությունը։

Հայաստան-Սփյուռք միասնականություն
Փորձագիտական հանձնախումբ

Հայաստան-Սփյուռք միասնականություն փորձագիտական հանձնախմբի աշխատանքներն ուղղված են ՀՀ-ի և Սփյուռքի համայնքների միջև հարաբերություններում առկա հիմնախնդիրների բացահայտման ու դրանց լուծման ուղիների սահմանմանը, որոնք կնպաստեն կայուն համագործակցային ու փոխօգնության գաղափարների վրա հիմնված հարաբերությունների ձևավորմանը։ Հանձնախմբի աշխատանքներին մասնակցում են հայազգի անվանի գիտնականներ ու մասնագետներ ինչպես սփյուռքագիտության, այնպես էլ թեմայի հետ առնչվող գիտական ու գործնական այլ շրջանակների ներկայացուցիչներ ևս:

Բնակչության աճ
Փորձագիտական հանձնախումբ

Բնակչության աճ փորձագիտական հանձնախմբի աշխատանքները նվիրված են ՀՀ-ի ժողովրդագրական հիմնախնդիրների հնարավոր լուծումների քննարկմանը: Հանձնախմբի անդամների քննարկումները նվիրված են բնակչության թվի ավելացման ուղիների, միգրացիոն պատկերի ուսումնասիրման և քաղաքականնությունների ու հնարավոր սցենարների մշակմանը: Հանձնախմբի աշխատանքներին մասնակցում են տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ և դեմոգրաֆներ ու ոլորտային գիտական շրջանակների այլ փորձագետներ:

Պատմական պատասխանատվություն
Փորձագիտական հանձնախումբ

Պատմական պատասխանատվություն փորձագիտական հանձնախմբում քննարկվում են հայ ժողովրդի պատմական պատասխանատվության գաղափարական և գործնական հարցերը, ինչպես նաև սահմանվում են դրանցում միջսերնդային պատասխանատվության ապահովման հնարավոր եղանակները: Հանձնախմբի աշխատանքներին ներգրավված են անվանի պատմաբաններ, քաղաքագետներ ու այլ ոլորտային մասնագետներ ինչպես Հայրենիքից, այնպես էլ Սփյուռքից:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu