2023թ. մարտի 10-ից 12-ը Երևանում կայանալու է Ապագա Հայկականի Համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։

Համաժողովը ունենալու է 200 մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից, որոնք ընտրվելու են բաց վիճակահանության միջոցով և ապահովելու սեռատարիքային, կրթական և բնակության վայրով պայմանավորված համամասնությունը։ Նրանք հնարավորություն են ունենալու համակողմանի քննարկում ծավալելու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքի՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ» նպատակների շուրջ և ընդունելու առաջարկություններ այդ նպատակների կյանքի կոչման ուղղությամբ։

Այս գործընթացում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը ծառայում է որպես հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացում համահայկական գիտելիքները և ներուժը համախմբող հարթակ։

Համաժողովը ունի երեք փուլ․

Նախապատրաստական փուլում փորձագիտական խմբերի կողմից յուրաքանչյուր թեմայի առնչությամբ մշակվում են զարգացման հնարավոր սցենարներ և դրանց հիման վրա համապատասխան առաջարկություններ՝ փորձագիտական համապարփակ հիմնավորմամբ։

Երկրորդ փուլում բաց վիճակահանությամբ ընտրված 200 մասնակից՝ հայրենիքից և Սփյուռքից, համաժողովի ընթացքում ծանոթանում է փորձագիտական զեկույցներին և ընդունում առաջարկությունների փաթեթները: Բոլոր նիստերը համակարգվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Ընդունված առաջարկությունները՝ որպես գործողությունների համապարփակ փաթեթ, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից ներկայացվելու են պետական մարմիններին, հայկական կառույցներին և կազմակերպություններին, գործարար շրջանակներին Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում՝ դրանք համատեղ ջանքերով իրագործելու համար:

Գործընթացի վերջին փուլը իրագործումն է: Այդ նպատակով և վերը նշված երկու փուլերի հետ զուգահեռաբար «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը անելու է ամեն ինչ, որպեսզի ձևավորվի Համագործակցային ցանց՝ ներգրավելով հայկական կառույցներին, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին և հասարակական կազմակերպություններին, միջազգային գործընկերներին, բարեգործական կազմակերպություններին և անհատներին՝ միասնական ջանքերով կյանքի կոչելու Համաժողովի մասնակիցների կողմից ընդունված առաջարկները:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության նպատակն է խթանել համահայկական երկխոսություն և համախմբել համազգային ներուժը՝ հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների կայուն լուծումներ գտնելու համար: Հենց այդ նպատակով առաջադրվել է վերոնշյալ երեք փուլերից բաղկացած մոդելը: Որպես մոդելի առաջին կիրառման փորձ՝ մայիսի 22-ին անց է կացվել Ապագա Հայկականի Արցախյան ֆորումը՝ «Բնակչության աճն Արցախում» թեմայի շուրջ:

Մեր տեսլականը Հայաստանի առավել լավ ապագան է, որը կերտում ենք այսօր և միասին։

«Ապագա Հայկականի» Արցախյան ֆորում

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը մայիսի 22-ին Ստեփանակերտում կազմակերպել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ նվիրված Արցախում բնակչության աճի թեմային:

Արցախյան ֆորումին մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ:

carret
faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    close modal close menu