![Կարեն Դադուրյան, Բնակչության աճ փորձագիտական հանձնախմբի անդամ](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://futurearmenian.com/wp-content/uploads/2023/03/Thumbnails_final-Karen@0.75x-400x225.jpg)
![Բնակչության աճ](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://futurearmenian.com/wp-content/uploads/2022/08/growing-1024x314.png)
Բնակչության աճ
Նպաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչության թվի ավելացմանն ուղղված խնդիրների ձևավորմանը, ժողովրդագրական մարտահրավերների լուծմանը և դրանց հասնելու ուղիների մշակմանը:
Ծնելիության ցուցանիշի խթանման, հանրային առողջության, կյանքի պայմանների ու բարեկեցության մակարդակի բարելավման, կյանքի միջին տևողության բարձրացման նպատակով իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ են հսկայական կազմակերպչական ու նյութական ռեսուրսներ, որոնց զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել նաև ռազմավարական ծրագրեր (օր. ներգաղթի կազմակերպում և խթանում): Հաշվի առնելով այս ամենը՝ կարևոր է հայության ժողովրդագրական զարգացմանն ուղղված այդ ծրագրերի մշակումն ու իրականացումը, որոնք թույլ կտան համակարգել ու մեկտեղել իրականացվող ամենատարբեր միջոցառումները: