Փետրվարի 4-ին կայացավ առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի փորձագիտական հանձնախմբերի վերջին հանդիպումը՝ մինի-Համաժողովի ձևաչափով: Առցանց և առկա ձևաչափերով հանձնախմբերի անդամները քննարկեցին բոլոր հանձնախմբերի` նախկինում ձևավորված դիտանկյունները: Փորձագետների կարծիքների վերջնական ամփոփումից հետո ծրագրերն ու սցենարներն արդեն կքննարկվեն Ապագա Հայկականի առաջին Համաժողովին: Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցեցին շուրջ 50 փորձագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Հանձնախմբերի աշխատանքները սկսել էին դեռևս նախորդ տարի և տևել 5 ամիս՝ համախմբելով 100-ից ավել հայազգի փորձագետների: Հետևեք քննարկումներին, շուտով կներկայացվեն դրանցից որոշ մանրամասներ:
Կայացավ առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի փորձագիտական հանձնախմբերի վերջին հանդիպումը
04 Փտր 2023
![Կայացավ առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի փորձագիտական հանձնախմբերի վերջին հանդիպումը](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://futurearmenian.com/wp-content/uploads/2023/02/ARM_2661-1024x684.jpg)