Հունիսի 6-ին Երևանում՝ Սոցիալական նախաձեռնությունների կենտրոնի այգում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնողներ Արթուր Ալավերդյանի և Ռուբեն Վարդանյանի բաց ձևաչափով հանդիպումը երիտասարդների հետ։
Հանդիպմանը ներկայացվեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն իր 15 հիմնական նպատակներով, ինչպես նաև քննարկվեցին այդ նպատակներին հասնելու լավագույն ուղիները։
Հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևաչափով։