Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա մայիսի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին (GMT+4)։
Այս տագնապալի ժամանակներում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ, մեկնարկել է COVID-19 պանդեմիայի թեմայով տեղեկատվական վեբինարների շարք՝ աջակցելու միջազգային հանրությանը։ Այս վեբինարների նպատակն է քննարկել պանդեմիային առնչվող ամենահրատապ հարցերը և դրանց անդրադարձը հասարակության վրա։
Վեբինարները կամուրջ են ականավոր պետական գործիչների, տարբեր ոլորտների առաջատար մասնագետների և փորձագետների միջև։ Մենք համոզված ենք, որ բաց և անկեղծ երկխոսությունը կարող է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը, ձևավորել փոխվստահության միջավայր, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարենք համաշխարհային մարտահրավերները և արդյունավետ լուծումներ գտնենք առկա խոչընդոտնեի դեմ:
Քննարկման լեզուն՝ անգլերեն: Կապահովվի համաժամանակյա հայերեն թարգմանություն:
Մասնակցությունն անվճար է։ Կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։
Եթե ունեք հարցեր մեր բանախոսներին, կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը FuturesStudio@rvvzfoundation.org էլեկտրոնային հասցեին։