Գյումրիի Բարեկամության այգի՝ քաղաքի, մարդկանց և ապագայի արտացոլում

Գյումրիի Բարեկամության այգի՝ քաղաքի, մարդկանց և ապագայի արտացոլում

Բանախոսներ

  • Մարինա Բայդուժ

    Մարդաբան, բանահյուս, «Artel» կիրառական մարդաբանների խմբի գործընկեր;

  • Հասմիկ Կնյազյան

    Մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտող;

  • Քսենյա Տրոֆիմովա

    Քաղաքաշինության մասնագետ

  • Elena Melkumova

    Public space programming expert

  1. Հուլիսի 15-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա Գյումրիում  իրականացված ուսումնասիրության թեմայով վեբինար, որի ընթացքում մենք բանախսները կքննարկեն․
  • Գյումրիի պատմական, մշակութային և սոցիալական առանձնահատկությունները;
  • քաղաքացիների բնութագիրն ու լոկալ սովորույթները։

Նախագծի թիմը կպատմի այգու գաղափարի և ուղղվածության մասին սոցիալ-մշակութային ծրագրում և տիրույթում: Ինչպես նաև կհայտարարվեն Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթի անվանակարգերը:

Քննարկման լեզուն՝ անգլերենն է, համաժամանակյա հայերեն և ռուսերեն թարգմանության հնարավորությամբ:

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu