Դոկտոր Շաքե Քաֆթարյան և դոկտոր Ջեյն Մահաքյան․ Մեկուսացման հոգեբանական ազդեցությունն ընտանիքի վրա

2020 թ. ապրիլի 23
Երևանի ժամանակով 19:00 (GMT+4)
Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT)
EST ժամանակով 11:00 (UTC-5)
PST ժամանակով 8:00 (UTC-8)
Դոկտոր Շաքե Քաֆթարյան և դոկտոր Ջեյն Մահաքյան․ Մեկուսացման հոգեբանական ազդեցությունն ընտանիքի վրա

Բանախոսներ

  • Դոկտոր Շաքե Քաֆթարյան

    Հոգեբան, Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան հոգեբանական առողջության ասոցիացիայի համանախագահ

  • Դոկտոր Ջեյն Մահաքյան

    Ճանաչողական խանգարումներով մեծահասակներին և նրանց ընտանիքներին օգնելու հարցում մասնագիտացող գերոնտոլոգ, «Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի հիմնադիր

Ապրիլի 23-ին Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա վեբինար հոգեբան, Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան հոգեբանական առողջության ասոցիացիայի համանախագահ դոկտոր Շաքե Քաֆթարյանի և ճանաչողական խանգարումներով մեծահասակներին և նրանց ընտանիքներին օգնելու հարցում մասնագիտացող գերոնտոլոգ, «Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի հիմնադիր դոկտոր Ջեյն Մահաքյանի հետ։

Դոկտոր Քաֆթարյանի և դոկտոր Մահաքյանի «Մեկուսացման հոգեբանական ազդեցությունն ընտանիքի վրա» վեբինարը կանցկացվի «COVID-19․ Առերեսվերով համաշխարհային վախին» վեբինարների շարքի ներքո, որի շրջանակում ելույթ կունենան առողջապահության ոլորտի տարբեր մասնագետներ։ Վեբինարների շարքը FAST-ի հետ համատեղ պատրաստել է Futures Studio նախագծի թիմը։

Աշխարհը բախվում է նախկինում անհայտ COVID-19 վիրուսի հետ, մեծ թվով հիվանդներ և մահացածներ, հիվանդության նշանների անորոշություն և հետևանքների անկանխատեսելիություն. այս ամենը անհանգստություն է առաջացնում բոլոր տարիքի մարդկանց մոտ: Երեխաները, դեռահասները, երիտասարդները, միջին տարիքի մարդիկ և տարեցները անհանգստացած են իրենց առողջական վիճակով և ապագայի հեռանկարներով: Բացի այդ, ֆիզիկական հեռավորությունը կարող է հիասթափություն, միայնակության զգացողություն, ձանձրույթ, զայրույթ և նույնիսկ դեպրեսիա առաջացնել: Դոկտոր Քաֆթարյանն ու դոկտոր Մահաքյանը կքննարկեն նման դժվարությունների հաղթահարման համաշխարհային փորձը և կկիսվեն որոշ օգտակար գործիքներով:

Վեբինարի լեզուն՝ անգլերենն է: Մասնակցությունն՝ անվճար է։ Դուք կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (գրանցումը՝ ստորև) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը crossroads@rvvzfoundation.org հասցեով։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

close modal close menu