Ճապոնացիները ձիթենի և Lexus ունեն, հայերը՝ ծիրանի ծառ և…

Ճապոնացիները ձիթենի և Lexus ունեն, հայերը՝ ծիրանի ծառ և…

Բանախոսներ

  • Հայկ Խանամիրյան

    Consultancy.HK-ի կառավարիչ տնօրեն

  • Թաթ Աջամյան

    Wakie-ի հիմնադիր

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Ճապոնացիները ձիթենի և Lexus ունեն, հայերը՝ ծիրանի ծառ և…» խորագրով վեբինարին, որը տեղի կունենա 2020 թ. հունիսի 17-ին:

Հայկի քննարկման նյութը Ճապոնիա կատարած ճամփորդությունից հետո սկիզբ առած այն մտորումներն են, թե ինչ դասեր կարող են քաղել հայերը՝ դիտարկելով Ճապոնիայի զարգացման մոդելը: Երկու ազգերն էլ ամուր են պահում իրենց ավանդույթներն ու արժեքները, որոնք հիմնված են իրենց մշակույթների վրա: Բայց իր տարբերություն Հայաստանի, Ճապոնիան կարողացել է զարգանալ որպես անկախ, ինքնիշխան ազգ, որն ինքն է որոշում իր ապագան: Ճապոնիայում միատարր հասարակություն է, որը կենտրոնացած է մարդկային կապիտալի զարգացման վրա և ունակ է ստեղծելու ներառական ինստիտուտներ, որոնք ղեկավարում են սեփական ազգի զարգացմամբ շահագրգիռ առաջնորդներ:

Քննարկման երկրորդ մասում մասնակիցները կփորձեն այդ դիտարկումները բերել հայկական համատեքստ և որոշել հիմնական բացերը: Այսպես, ճապոնացիները ձիթենի ունեն, իսկ հայերը՝  ծիրանի ծառ: Այսուհանդերձ մենք արդիական արտադրանք կամ զանգվածային արտադրության ծառայություններ չունենք, որոնք միջազգային պահանջարկ վայելեին, ինչպես օրինակ՝ ճապոնացիների հանրաճանաչ Lexus ավտոմեքենան: Հայկը և Թաթը բանավեճ կվարեն այն մասին, թե կարող է արդյոք երկրի զարգացման ռազմավարության պարկուճային մոդելը, որ արծարծված է «Ճամփաբաժանին» ձեռագրում, օգնել Հայաստանին  վեր հանելու միասնական մտածողության տարրերը և բարձրացնելու ծաղկուն ապագայի հնարավորությունները:

Քննարկման լեզուն՝ հայերեն:

Մասնակցությունն անվճար է, նախնական գրանցմամբ: Դիտեք նաև հեռարձակումը Facebook-ի մեր էջում:

Կարող եք ձեր հարցերն ուղարկել բանախոսներին մինչև բանավեճն սկսվելը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով:

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu