Ապրիլի 23-ին Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա վեբինար հոգեբան, Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան հոգեբանական առողջության ասոցիացիայի համանախագահ դոկտոր Շաքե Քաֆթարյանի և ճանաչողական խանգարումներով մեծահասակներին և նրանց ընտանիքներին օգնելու հարցում մասնագիտացող գերոնտոլոգ, «Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի հիմնադիր դոկտոր Ջեյն Մահաքյանի հետ։
Դոկտոր Քաֆթարյանի և դոկտոր Մահաքյանի «Մեկուսացման հոգեբանական ազդեցությունն ընտանիքի վրա» վեբինարը կանցկացվի «COVID-19․ Առերեսվերով համաշխարհային վախին» վեբինարների շարքի ներքո, որի շրջանակում ելույթ կունենան առողջապահության ոլորտի տարբեր մասնագետներ։ Վեբինարների շարքը FAST-ի հետ համատեղ պատրաստել է Futures Studio նախագծի թիմը։
Աշխարհը բախվում է նախկինում անհայտ COVID-19 վիրուսի հետ, մեծ թվով հիվանդներ և մահացածներ, հիվանդության նշանների անորոշություն և հետևանքների անկանխատեսելիություն. այս ամենը անհանգստություն է առաջացնում բոլոր տարիքի մարդկանց մոտ: Երեխաները, դեռահասները, երիտասարդները, միջին տարիքի մարդիկ և տարեցները անհանգստացած են իրենց առողջական վիճակով և ապագայի հեռանկարներով: Բացի այդ, ֆիզիկական հեռավորությունը կարող է հիասթափություն, միայնակության զգացողություն, ձանձրույթ, զայրույթ և նույնիսկ դեպրեսիա առաջացնել: Դոկտոր Քաֆթարյանն ու դոկտոր Մահաքյանը կքննարկեն նման դժվարությունների հաղթահարման համաշխարհային փորձը և կկիսվեն որոշ օգտակար գործիքներով:
Վեբինարի լեզուն՝ անգլերենն է: Մասնակցությունն՝ անվճար է։ Դուք կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (գրանցումը՝ ստորև) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը crossroads@rvvzfoundation.org հասցեով։