Էդվարդ Սանդոյան և Արմեն Եղիազարյան․ COVID-19 hամավարակի ընթացքում և դրանից հետո տնտեսական քաղաքականության ձևավորման խնդիրները Հայաստանում

Էդվարդ Սանդոյան և Արմեն Եղիազարյան․ COVID-19 hամավարակի ընթացքում և դրանից հետո տնտեսական քաղաքականության ձևավորման խնդիրները Հայաստանում

Բանախոսներ

  • Էդվարդ Սանդոյան

    Տ․գ․դ․, պրոֆեսոր, Հայ-Ռուսական Համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Գիտական Խորհրդի նախագահ և տնօրեն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար (1998-1999 թթ․)

  • Արմեն Եղիազարյանը

    Տ․գ․թ․, Հայ-Ռուսական Համալսարանի տնտեսագիտության տեսության եվ անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի դոցենտ, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ․)

Ապրիլի 28-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4), կանցկացվի վեբինար, որին կմասնակցեն տ․գ․դ․, պրոֆեսոր, Հայ-Ռուսական Համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Գիտական Խորհրդի նախագահ և տնօրեն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար (1998-1999 թթ․) Էդվարդ Սանդոյանը և տ․գ․թ․, Հայ-Ռուսական Համալսարանի տնտեսագիտության տեսության եվ անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի դոցենտ, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ․) Արմեն Եղիազարյանը։

Պանելային քննարկումը նվիրված կլինի Հայաստանում COVID-19 վարակի տարածման և համավարակի զարգացման միտումների կանխատեսմանը, տնտեսական հետևանքների գնահատմանը, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում օգտագործվող ճգնաժամի մեղմացման և հաղթահարման մոտեցումների վերլուծությանը: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի տնտեսության պետական կարգավորման խնդիրներին համավարակի ընթացքում և դրանից հետո: Տնտեսական ճգնաժամի խորությունը տարբեր երկրներում կանխորոշված է ռեսուրսների և կարգավորող սահմանափակումների և մրցակցային թերությունների կամ առավելությունների առկայությամբ, որոնք փոքրացնում կամ մեծացնում են ազգային տնտեսությունների տնտեսական աճի ներուժը:

Վեբինարի լեզուն՝ ռուսերենն է: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu