Հունվարի 14-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Շարքը վարում է հայ և բրիտանացի հայտնի լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է Լոնդոնում BBC-ի համար:
Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օրն ու ժամը. 2021 թ.—ի հունվարի 14-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EST):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով: