Հանդիպում Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

2022 թ․ Հունվարի 4-ին
7:00 p.m. Բուենոս Այրեսի ժամանակով (GMT-3)
Հանդիպում Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

2022 թ․-ի հունվարի 4-ին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համանախաձեռնող  Ռուբեն Վարդանյանը հանդիպում ունեցավ Արգենտինայի հայկական կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ։

Հանիպումը տեղի ունեցավ Բուենոս Այրեսի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հյուրընկալ տանիքի ներքո:

Հանդիպման սկզբում Ռուբեն Վարդանյանը խոսեց Հայաստանի և հայերի առջև ծառացած անհանգստացնող խնդիրների մասին՝ հիմնվելով նախաձեռնության կողմից իրականացրած ուսումնասիրությունների վրա: Նա ներկայացրեց նախաձեռնության 15 նպատակները և հիմնովին կարևորեց հայոց լեզվի, կրոնի և ընտանիք — ինստիտուտի պահպանման հարցը: Որպես ընթացիկ ծրագրեր, Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց կրթական կենտրոնների հիմնումը, 50,000 ընտանիքների՝ Հայաստան ներգաղթելու անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, և մի շարք այլ ծրագրեր:  Ազգային արժեքների և ազգային պետականության պահպանման հարցում վերջինս կարևորեց Սփյուռք-Հայաստան համագործակցության խորացումը:

Հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանը նաև պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Լուսանկարներ

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu