Մայիսի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Կառուցելով ապագան. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը» խորագրով հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ:
Hay’Li Human Development կազմակերպության կողմից նախաձեռնած հանդիպմանը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց հանրային նախաձեռնությունը իր 15 հիմնական նպատակներով։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԱԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաքելությանն ու նպատակակետին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներդրումային միջավայրին, պետություն և հասարակության միջև կնքված պայմանագրին, կառավարության հետ աշխատանքների ներառականության մեխանիզմներին, ինչպես նաև նախաձեռնության՝ այլ նախագծերի հետ համագործակցության հնարավորություններին։
Հանդիպմանը մասնակցում էին 150 ավելի երիտասարդ ձեռներեցներ, հայրենադարձներ և սփյուռքահայեր։