Ապագա Հայկականի Համաժողով օր 1. Պատմական պատասխանատվություն

Ապագա Հայկականի Համաժողով օր 1. Պատմական պատասխանատվություն

Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ Ապագա Հայկականի ՀամաժողովըԲացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներԲացման խոսքով հանդես են եկել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար ԱֆեյանըՌուբեն Վարդանյանը տեսակապի միջոցով իր ուղերձն է հղել ներկաներինԳերաշնորհ Տ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին Բի հայրապետական ուղերձըԵլույթով հանդես են եկել նաև Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաներըորոնք մշակել են այն համակարգչային ծրագիրըորի միջոցով ընտրվել են Համաժողովի մասնակիցները՝ ներկայացուցչական մեթոդի հիման վրա:

Այնուհետև ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանը մասնակիցներին ներկայացրել է քննարկումների ձևաչափը:

Համաժողովի առաջին օրը քննարկվել է «Պատմական պատասխանատվություն» նպատակըՀամանուն փորձագիտական հանձնախումբը ղեկավարում է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս ՊարսամեանըՄարտի 10-ին մասնակիցները ծանոթացել են փորձագետների կողմից մշակված սցենարներին և ծրագրերին («Պատմական պատասխանատվություն»), քննարկել են հարցերը մյուս մասնակիցների հետիսկ վերջում քվեարկել են իրենց կողմից հավանության արժանացած սցենարների և ծրագրերի օգտին:   

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu