COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները

COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները

Բանախոսներ

  • Ն․Գ․ դոկտոր Արմեն Սարգսյան

    Հայաստանի Հանրապետության նախագահ

  • դոկտոր Արմեն Օրուջյան

    FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն

  • Անահիտ Ավանեսյան

    ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

  • լորդ Արա Դարզի

    Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի անդամ, Միացյալ Թագավորություն

  • պրոֆեսոր Հիտոշի Օշիտանի

    Տոհոկույի համալսարանի բժշկության դպրոցի վիրաբուժության ֆակուլտետ, COVID19-ի վերաբերյալ կառավարության խորհրդատվական հանձնաժողովի անդամ, դոկտոր, Ճապոնիա

  • պրոֆեսոր Կառլ Լաուտերբախ

    Առողջապահության տնտեսագիտության և կլինիկական համաճարակաբանության պրոֆեսոր, Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առողջապահության փորձագետ, Գերմանիա

  • դոկտոր Նուբար Աֆեյան

    Moderna ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, ԱՄՆ;

  • Տոմոչիկա Ույամա

    Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարության Կորոնավիրուսային հիվանդության նախապատրաստման և հակազդման գրասենյակի գլխավոր տնօրեն, Ճապոնիա;

  • պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյան

    Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 16:00-ին (GMT+4)։

COVID19 համաճարակն ընդգծել է մարդկանց խոցելիությունն ու տարբեր ազգերի միջև զգալիորեն ամուր կապը, ինչպես նաև առողջապահության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Այս վեբինարի ընթացքում ՀՀ նախագահը և աշխարհի տարբեր անկյուններից բժշկության և կենսատեխնոլոգիայի ոլորտի փորձագետները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի ընթացքում գրանցված հաջողությունները: Բանախոսները կքննարկեն նաև տարբեր ազգերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջև անհրաժեշտ համագործակցության ձևաչափերը աջակցելու հատկապես այն ազգերին, որոնք հայտնվել են մարտահրավերներով լի իրավիճակում։

Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ:

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu