COVID-19-ի հետևանքով արդյունաբերության ու նորարարության վերաիմաստավորումը

Ապրիլի 29, 2020
Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4)
Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3)
16:00 Լոնդոնի ժամանակով (GMT+1)
Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT)
COVID-19-ի հետևանքով արդյունաբերության ու նորարարության վերաիմաստավորումը

Բանախոսներ

  • Սանդիագա Սալահուդդին Ունո

    Բիզնեսմեն և քաղաքական գործիչ, Ինդոնեզիա

  • Գաբրիել Գաուտի

    Total ընկերության ածխածնի չեզոքացման բիզնեսի գծով ավագ փոխնախագահ, Ֆրանսիա

  • Արմեն Օրուջյան

    FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Հայաստան

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «COVID-19-ի հետևանքով արդյունաբերության ու նորարարության վերաիմաստավորումը» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 19:00-ին (GMT+4)։

Այս տագնապալի ժամանակներում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ, մեկնարկել է COVID-19 պանդեմիայի թեմայով տեղեկատվական վեբինարների շարք՝ աջակցելու միջազգային հանրությանը։ Այս վեբինարների նպատակն է քննարկել պանդեմիային առնչվող ամենահրատապ հարցերը և դրանց անդրադարձը հասարակության վրա։

Վեբինարները կամուրջ են տարբեր ոլորտների առաջատար մասնագետների և փորձագետների միջև։ Մենք համոզված ենք, որ բաց և անկեղծ երկխոսությունը կարող է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը, ձևավորել փոխվստահության միջավայր, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարենք համաշխարհային մարտահրավերները և արդյունավետ լուծումներ գտնենք առկա խոչընդոտնեի դեմ:

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» խորագրով առաջին առցանց վեբինարը, որը կազմակերպել էր Futures Studio-ն FAST-ի հետ, տեղի է ունեցել մարտի 28-ին: Քննարկմանը մասնակցում էին աշխարահահռչակ մասնագետներ դոկտոր Դավիդ Նաբարոն (Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 հարցերով հատուկ պատվիրակ), լորդ Արա Դարզին (Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի անդամ), Արսեն Թորոսյանը (ՀՀ առողջապահության նախարար), դոկտոր Նուբար Աֆեյանը (Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, FAST-ի համահիմնադիր), Անդրե Անդոնիանը (McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր, Տոկիո) և Ռուբեն Վարդանյանը (FAST-ի համահիմնադիր, «Ճամփաբաժնին» ձեռագրի համահեղինակ, ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար): Քննարկումը, որը հասանելի է այստեղ, ավելի քան 200,000 դիտում է գրանցել։

Քննարկման լեզու՝ անգլերեն:

Մասնակցությունն անվճար է։ Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։

Եթե ունեք հարցեր մեր բանախոսներին, կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը FuturesStudio@rvvzfoundation.org էլեկտրոնային հասցեին։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

close modal close menu