Հունիսի 15-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանի հետ, ով մասնակիցներին ներկայացրեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն իր 15 հիմնական նպատակներով։
Հանդիպմանը ներկա էին 200-ից ավելի երիտասարդներ, Գյումրի համայնքի ներկայացուցիչներ։
Քննարկմանը Ռուբեն Վարդանյանը խոսեց Հայաստանի կրթական ոլորտի խնդիրների, մարտահրավերների և հնարավորությունների մասին, Հայաստան-Սփյուռք կապերի, ներդրումային միջավայրի, բիզնեսի խթանման և բարեգործության ոլորտի մասին, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, մշակութային ժառանգության պահպանմանը, Գյումրու Բարեկամության այգու բացմանը, Հայաստանի ապագայի ձևավորմանը ու զարգացանը որպես պետություն։