Նոյեմբերի 25-ին հիբրիդային ձևաչափով կայացած առաջին հանդիպմանը մասնակիցները անդրադարձան ծնելիության, կյանքի տևողության, մահացության, բնակչության ծերացման, առողջապահության, ամուսնությունների և ամուսնալուծությունների, երիտասարդ ընտանիքների աջակցության, աշխատանքի, կրթական հնարավորությունների դերի ապահովման, բնակչության բնական աճի վերաբերյալ հարցերին և ոլորտային հարակից խնդիրներին: Քննարկման մասնակիցները կարևորեցին կնոջ հասարակական դերի արժևորմանն ուղղված հարցադրումների և ծրագրային ու ռազմավարական առաջարկությունների ձևակերպման վերաբերյալ շարունակական քննարկումների ծավալումը:
Բնակչության աճ փորձագիտական հանձնախմբ. առաջին հիբրիդային հանդիպում
25 Նյմ 2022