«Պետք է ստեղծվի մի կառույց, որ բոլորին համախմբի»:
«Քննարկումներ են պետք սփյուռքի հետ, համատեղ դասընթացներ, նաև այն պատճառով, որ իրենք իմանան իրենց հայրենիքում ինչ է կատարվում»:
«Պետք է սփյուռքի արած քայլերը գնահատենք, որ նրանք ոգևորվեն, որ հասկանան, որ մեզ համար իրենք կարևոր են»:
Գավառը հռչակվել է 2024թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Այս առիթով Ապագա Հայկականը երիտասարդական քննարկում անցկացրեց «Գավառի Երիտասարդների տանը»: Մասնակցեցին Գավառի պետական համալսարանի տասնյակ ուսանողներ:
Քննարկեցին «Հայաստան-Սփյուռք միասնականություն» թեման: Երիտասարդները հանդես եկան ուշագրավ մտքերով ու գաղափարներով, դիտարկեցին առկա խնդիրները և դրանք լուծելու ուղիները: Քննարկման ավարտին քվեարկեցին ծրագրային նախընտրելի առաջարկների օգտին:
Սա Ապագա Հայկականի երիտասարդական վերջին քննարկումն էր այս տարի: 2024-ին քննարկումները կշարունակվեն: