Օգոստոսի 6-ին, ժամը 19:00-ին Մոսկվայում, «Ideas for Armenia» կրթական միջոցառման շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնողներ Արամ Բեկչյանի, Դավիթ Թավադյանի, Ռուբեն Վարդանյանի և Մոսկվայի ակտիվ հայ երիտասարդության հետ։
Հանդիպման ընթացքում համանախաձեռնողները ներկայացրեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը իր 15 նպատակներով, հետագա քայլերն ու սպասվող նախագծերը, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։