Հունիսի 11-ին Մոսկվայի Noôdome փորձարարական հարթակում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության շուրջ քննարկում «ԱՊԱԳԱ ՀԱՅԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնողներ Արթուր Ալավերդյանի, Դավիթ Թավադյանի և Ռուբեն Վարդանյանի հետ ։
Հանդիպմանը ներկա էին շուրջ 100 մասնակիցներ, երիտասարդներ և ներկայացուցիչներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։
Հանդիպման ընթացքում համանախաձեռնողները ներկայացրեցին նախաձեռնության 15 հիմնական նպատակները՝ միտված Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացմանը, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Մասնավորապես՝ նրանք խոսեցին Հայաստանի և հայ ազգի առջև ծառացած այսօրվա մարտահրավերների և խնդիրների մասին, նոր սոցիալական պայմանագրի, հունիսի 21-ի, մասնավոր հատվածի և Սփյուռքի միջև փոխգործակցության, ընտրությամբ հայ լինելու գաղափարի և զարգացման ընդհանուր ծրագրի մասին։