Միջոցառումներ

Համանախաձեռնողների հետ հանդիպում Noôdome փորձարարական հարթակում

Համանախաձեռնողների հետ հանդիպում Noôdome փորձարարական հարթակում
  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հունիսի 11-ին

Բանախոսներ

  • Արթուր Ալավերդյան

    «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր

  • Դավիթ Թավադյան

    ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ շարժման համանախաձեռնող, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր

  • Ռուբեն Վարդանյան

    «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

Հունիսի 11-ին Մոսկվայի Noôdome փորձարարական հարթակում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության շուրջ քննարկում «ԱՊԱԳԱ ՀԱՅԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնողներ Արթուր Ալավերդյանի, Դավիթ Թավադյանի և Ռուբեն Վարդանյանի հետ ։

Հանդիպմանը ներկա էին շուրջ 100 մասնակիցներ, երիտասարդներ և ներկայացուցիչներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։

Հանդիպման ընթացքում համանախաձեռնողները ներկայացրեցին նախաձեռնության 15 հիմնական նպատակները՝ միտված Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացմանը, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։

Մասնավորապես՝ նրանք խոսեցին Հայաստանի և հայ ազգի առջև ծառացած այսօրվա մարտահրավերների և խնդիրների մասին, նոր սոցիալական պայմանագրի, հունիսի 21-ի, մասնավոր հատվածի և Սփյուռքի միջև փոխգործակցության, ընտրությամբ հայ լինելու գաղափարի և զարգացման ընդհանուր ծրագրի մասին։

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: