Հուլիսի 20-ին, ժամը 19:00-ին Երևանում՝ Սոցիալական նախաձեռնությունների կենտրոնի այգում տեղի ունեցավ բաց հանդիպում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնողներ Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի, Արամ Բեկչյանի և Ռուբեն Վարդանյանի հետ։
Հանդիպման ընթացքում համանախաձեռնողները ներկայացրեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հետագա քայլերն ու սպասվող նախագծերը, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Միջոցառման ամբողջ տեսաձայնագրությունը հասանելի է այստեղ: