Ապագա Հայկականի երիտասարդական քննարկումը Հայ-Ռուսական համալսարանում

Ապագա Հայկականի երիտասարդական քննարկումը Հայ-Ռուսական համալսարանում

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը սկսել է երիտասարդական քննարկումների շարք Երևանում: Ապագա Հայկականի երիտասարդական քննարկումները հայ երիտասարդների միջև երկխոսությունը խրախուսելու, կառուցողական բանավեճի մշակույթը Հայաստանում և Սփյուռքում առաջ մղելու նպատակ ունեն՝ խթանելով մեր միասնական ապագայի տեսլականի ձևավորման գործընթացը տարբեր ոլորտներում:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Հայ-Ռուսական համալսարանում: Ուսանողները քննարկել են նախաձեռնության 15 նպատակներից մեկը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն»-ը:  Երիտասարդները հանդես են եկել հետաքրքիր առաջարկներով, բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկել թեմային առնչվող խնդիրները: Քննարկման ավարտին էլ քվեարկել են ծրագրային նախընտրելի առաջարկների օգտին:

Երիտասարդական հաջորդ քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Հայաստանի Եվրոպական համալսարանում:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu