Հարգելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 30-ին՝ 15:00-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկի «Ռուբե՛ն, քեզ հետ ենք» երթը՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի, որն առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով:
Հաշվի առնելով դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա նաև լավ առիթ է բարձրաձայնելու և պահանջելու առևանգված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը:
Միացե՛ք և բարձրացրե՛ք արդարության ձեր ձայնը, կոչ արեք ձեր հարազատներին և ընկերներին մասնակցել համերաշխության երթին:
Հարգանքով,
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամ