Հունիսի 7-ին Club Capital-ի հրավերով տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանի հանդիպումը ձեռներեցների (խոշոր և միջին բիզնես) և տարբեր ընկերությունների հիմնադիրների հետ։ Հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունն իր 15 հիմնական նպատակներով։
Հանդիպմանը նա մասնավորպես խոսեց Հայաստան-Սփյուռք կապերի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, Հայաստանի ներդրումային միջավայրի, կրթության և գիտության ոլորտ խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին։