Արտակ Ապիտոնյանը Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ռաֆաէլ Պետրոս ԻԱ հետ
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ռաֆաէլ Պետրոս ԻԱ հետ:
Կաթողիկոս Պատրիարքի հետ հանդիպմանը պրն Ապիտոնյանը ներկայացրել է ս.թ. նոյեմբերի 11-13-ը կայանալիք Ապագա Հայկականի Համաժողովը, դրա անցկացման առանձնահատկությունները։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է զարգացման և բարեգործական կազմակերպությունների աշխատանքների և իրականացվող ծրագրերի համադրման և փոխլրացման կարևորությունը։