Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել դոկտ. Փոլ Հայտոսթեանի հետ
Բեյրութում Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ, Հայկազյան համալսարանի նախագահ դոկտ. Փոլ Հայտոսթեանի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է հայկական իրականության մեջ նախադեպը չունեցող «քաղաքացիական ասամբլեա» մոդելի վրա հիմնված նոյեմբերի 11-13-ը կայանալիք Ապագա Հայկականի առաջին Համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցները կարևորել են հայության մտավոր և գիտական ներուժի ներգրավվումը մարտահրավերների հաղթահարման և ապագայի տեսլականի մշակման աշխատանքներին, ինչպես նաև հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներին։