20.07.2021

Բացառիկ քննարկում «ՀԱՅԱՍՏԱՆ 2021-2041. Մակրոտնտեսական ախտորոշում». «ՍիվիլՆեթ», հուլիսի 20, 2021 թ․ (անգլերեն)

Հուլիսի 20-ին «ՍիվիլՆեթը» անցկացրեց բացառիկ քննարկում, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց «ՀԱՅԱՍՏԱՆ 2021-2041. Մակրոտնտեսական ախտորոշում» լայնածավալ ուսումնասիրությունը։ Այն իրականացրել է «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերությունը «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և վերջինիս պատվերով 2021 թ. տարեսկզբին՝ մանրամասն վերլուծելով տնտեսության հինգ գերակա ոլորտ (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն):

Քննարկմանը մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնողներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը,  «McKinsey & Company» ընկերության գործընկեր Տիգրան Սաակյանը (տեսակապով)։  Քննարկման մոդերատորներն էին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը և «ՍիվելՆեթի» լրագրող Անի Փայտյանը։

Տեսանյութը հասանելի է անգլերեն լեզվով։

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu