Բեյրութում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանին
Հիմնադրամի գործադիր տնօրենն Արամ Ա վեհափառին է ներկայացրել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը և դրա նպատակները և սկզբունքները՝ ընդգծելով Հայաստանի ու հայության ապագայի միասնական կերտման նպատակով ներուժի համակարգման և համադրման անհրաժեշտությունը։ Ապիտոնյանն անդրադարձել է ս. թ. նոյեմբերին կայանալիք Համաժողովին, որի ընթացքում քննարկվելու են նախաձեռնության սահմանած նպատակներից երեքը («Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ») և դրանց իրագործմանն ուղղված ու փորձագետների կողմից ներկայումս մշակվող առաջնահերթությունները: