Ռիչարդ Ազարնիայի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (հայերեն)
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներից Ռիչարդ Ազարնիան «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատմել է Ապագա Հայկականի առաջիկայում կազմակերպվող Համաժողովի մասին, ինչպես նաև ներկայացրել է «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելը, դրա առանձնահատկություններն ու հնարավորությունները Հայաստանի և հայության առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Իր խոսքում Ռիչարդ Ազարնիան անդրադարձել է Համաժողովի մասնակցության գրանցման ու վիճակահանության կարգին, ինչպես նաև փորձագիտական հանձնախմբերի կողմից տարվող աշխատանքներին: