«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը սկսում է երկրորդ փուլը (տեսահոլովակ)
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը միացել է ավելի քան 10 000 մարդ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Նախաձեռնությունը հայտարարում է իր 2-րդ ՓՈՒԼ թևակոխելու մասին, որի նպատակն է ներգրավել 30.000 համանախաձեռնողի։
Այս փուլում տեղի կունենան 15 նպատակներից յուրաքանչյուրի վերաբերյալ քննարկումների և սեմինարների մեկնարկը և այդ նպատակների վերլուծությանը նվիրված հոդվածների հրապարակումը: Համանախաձեռնողներին կանխավ հասանելի կլինեն նաև Հայաստանի վերաբերյալ McKinsey & Co կազմակերպության մշակած հատուկ զեկույցն ու տվյալները: